Հարևան Իրանը` սենսացիաների շարանում. Ալիևը Թեհրանի դեմ անթաքույց շահառու

«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ»

Անցյալ շաբաթ, կարելի է ասել սենսացիոն տեղեկություններ ստացվեցն Թեհրան-Վաշինգտոն թեմայով:

«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ», - ճեպազրույցում հայտարարեց Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում։ ԱԷՄԳ-ի ղեկավար պարոն Գրոսիի այցը այն գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը միտված է կողմերի վերադարձին միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

ԱԷՄԳ-ի ղեկավարն Իրանում էր գտնվում մարտի 3-ին և 4-ին։ Երկօրյա այցի ընթացքում Գրոսին մի շարք պայմանավորվածությունն է ձեռք բերել իրանական իշխանությունների հետ, որոնց համաձայն, Թեհրանը շարունակելու է համագործակցել ՄԱԿ-ի կառույցների հետ՝ մասնավորաբար թույլ տալով ԱԷՄԳ-ի տեսուչների անարգել այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։

ԱԷՄԳ-ի ղեկավարը համաձայնության է եկել Իրանի հետ միջուկային օբյեկտների մոնիտորինգի հարցում

Օրեր առաջ մեկ այլ ուշագրավ տեղեկություն ստացվեց, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին բանակցություններ է վարել Իրանի կառավարության հետ, որոնց ընթացքում քննարկվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ համաձայնագրի վերականգնման հնարավորությունը։

ԱԷՄԳ-ի հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը համաձայնել է թույլ տալ միջազգային գործակալությանը ստուգել և վերահսկել միջուկային օբյեկտները: Իրանը թույլ է տվել մուտք գործել երեք միջուկային օբյեկտներ։ Կողմերը համագործակցության հետագա պայմանները կքննարկեն Թեհրանում կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա մոտ ապագայում։ Կոնկրետ ամսաթիվը չի նշվում։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Գրոսսին հաստատեց Իրանի պատրաստակամությունը միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղադրելու հարցում: Նա վստահեցրել է, որ կողմերն այս հարցում հարաբերությունների «հստակ բարելավման» են հասել։

Իրանն ու Սաուդյան Արաբիան կարգավորում են հարաբերությունները՝ Պեկինի միջնորդությամբ

Իսկ ընդամենը օրեր առաջ, Իրանի շուրջ հերթական սենսացիոն տեղեկությունը ստացեց...

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորվել 2016 թվականից խզված հարաբերությունները։ Այս մասին համատեղ հայտարարությունը տարածվել է ուրբաթ երեկոյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։ Reuters-ի տեղեկություններով՝ հայտարարության հրապարակմանը նախորդել են քառօրյա գաղտնի բանակցությունները, որոնց նախաձեռնողը եղել է չինական կողմը։

«Բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի թագավորությունը պայմանավորվել են առավելագույնը երկու ամսվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել երկու երկրների տարածքում գործող դիվանագիտական ներկայացչությունները», - նշված է հայտարարության մեջ։ Փաստաթղթի տակ ստորագրել են Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ-Այբանը։
Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ կերպով վատթարացել էին 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայիում մահապատժի էր ենթարկվել թագավորությունում բնակվող ամենահայտնի շիա հոգևորականներից մեկը։
Բայց այսքանով սենսացիաների շարքը չավարտվեց... Սպասվում էր առավել ցնցող տեղեկություն...

«Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ»

Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ, օրերս հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա նշել է, որ եթե որևէ խոչընդոտ չլինի, փոխանակումը տեղի կունենա մոտ օրերս, փոխանցում էր իրանական Mehr-ը։

Իրանի իշխանությունները շարունակ պնդել էին, որ այս հարցը դիտարկվի միջուկային համաձայնագրից առանձին։ 2021 թվականի հունվարի վերջին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքը վերականգնելու վերաբերյալ, եթե իրանական կողմը չազատի չորս ամերիկացի քաղաքացիների՝ Էմադ Շարգիին, Մորադ Թահբազին, Բեյքեր Նամազին և նրա որդուն՝ Սիամակին։ Ապա հայտնի դարձավ, որ Բեյքեր Նամազին Օմանի աջակցությամբ ազատվել է իրանական բանտից և վերադարձել ԱՄՆ։

Իրանի դատական համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պահում են Իրանի շուրջ 15 քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ։
Սակայն այս տեղեկությունը Վաշինգտոնը քիչ անց հերքեց.

ԱՄՆ-ն հերքում է Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը կալանավորների փոխանակման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեկ հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը, թե Իրանը և Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Այս մասին Փրայսը հայտնել է Associated Press-ին։ Նա այդ լուրն անվանել է «ևս մեկ առանձնակի դաժան սուտ, որը միայն խորացնում է Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների տառապանքները»։ «Մենք անդադար աշխատում ենք Իրանում ապօրինաբար ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար,- ասել է Նեդ Փրայսը:- Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերամիավորվել իրենց սիրելիների հետ»:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես առանձին հայտարարությամբ «կեղծ» է անվանել փոխանակման մասին լուրը։

Նշենք, որ հայտնի է, որ Իրանում ներկայումս կալանքի տակ են գտնվում ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ Էմադ Շարգին, Մորադ Թահբազը և Սիամակ Նամազին:
Իրանի շուրջ բավական լուրջ գործընթացներ են ծավալվում: Իսրայելը ինչպես միշտ ակնկալում է ԱՄՆ-ից կոշտ դիրքորոշում: Սակայն ԱՄՆ-ը թեև հայտարարություններում կոշտություն պահպանում է, մյուս կողմից նկատել է, որ Իրանի նկատմամբ հարձակումից խուսափում են:

Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ կոշտ վերաբերմունքի կողմնակից է նաև Ադրբեջանը, որտեղ վերջին ամիսներին հակաիրանական տրամադրությունները գագաթնակետին են հասել: Իսրայելին հավասար, կարելի է ասել, ալիևյան ռեժիմը շարունակում է սադրիչ տեղեկությունների, վերլուծությունների հրապարակումը Իրանի վերաբերյալ: Նաև շարունակվում են ադրբեջանցիների շրջանում ձերբակալությունները, որոնք կասկածվում են «Իրանի օգտին աշխատելու» մեջ:

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, օրերս առաջ հայտնի դարձավ, որ հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ իրանական ռազմական ինքնաթիռի սահմանին ընդհուպ մոտենալու պատճառով։ «Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավը, առավոտյան 09։44-ից մինչև 10 անց 26 անդադար թռիչք է իրականացրել պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանի և Բիլյասուվարի շրջանների ուղղությամբ։ Օդանավը թռիչքն իրականացրել է սահմանից 3-ից 5 կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ հատվածներում՝ անմիջականորեն սահմանի վրայով», - նշվել էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը պնդում էր, թե ռազմական օդանավի՝ սահմանին մոտենալը «վտանգում է քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ինչպես նաև վատթարացնում է երկու երկրների հարաբերությունները»։

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք հրատապ լուրերին TELEGRAM-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 2566 անգամ
Լրահոս
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այ էս քարերի երկիրը դարձնելու ենք էն դաշտերի նման կանաչ․ Բագրատ սրբազան Նիկո՛լ, ավարտդ եկել է․ Պուտինի մոտ «կռուտիտներդ» էլ չեն անցնելու․ զգուշացրել են․ Զոհրաբյան (video) «Գլուխը սխկե՛ք, հեռախոսը ջարդե՛ք»․ Վայոց Ձորի մարզային վարչության պետը ինձ ծեծելով բերման է ենթարկել․ ահազանգ (video) Փաշինյանի վախի սահմանները հասել են բունկեր․ Դավիթ Սահակյանց (video) Էդ ծառերը տար, տնգացրա քո երեխեքի դիմացը․ Էդգար Ղազարյան (video) Ի՞նչ են կեղծում Կիրանցում․ իրավիճակը վտանգավոր է (video) Ժողովու՛րդ, սա Նիկոլի «պարանոյան է»․ բռնե՛ք սրա ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ էր Նիկոլը, որ դրա հետևից գնացիք․ այո՛, ես այսօր կանգնելու եմ Բագրատ Սրբազանի կողքին․ քաղաքացի (video) Որտեղ, որ կանգնած ենք անցնելու է Ադրբեջանին․ կիրանցեցի (video) Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բագրատ Սրբազանի հետ եմ․ հա՛ Ալեն, հենց քո ու շեֆիդ ավերած Հայաստանը ոստքի ենք հանելու․Նարե Սոսե (video) Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը «Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am