Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան
Հիմա հերոսների ծնողները կանգնած են Սրբազանի թիկունքին։ Ինչ ասես մեզ չեն կոչել, ասել է՝ նարկոբարոններ։ Տո նակրոբարոնն էլ են իրենք։ Իրենք են թմրանյութեր կիրառողները, եկել ում ինչ են ասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը։
«Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն, որովհետև նրանց ուժն այդ ստի ու կեղծիքի մեջ են։ Դա են կիրառում։ Դա ունեն՝ դա են կիրառում»,- ասաց Մանուկյանը։