«Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան
«Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի»,- հեգնել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով իր՝ այլ երկրներին գործակալ լինելու մասին շրջանառության մեջ դրվող լուրերին։
Ըստ նրա՝ իրեն նախ մեղադրել են արևմտյան գործակալ լինելու մեջ, հետո՝ ռուսական գործակալ։
«Ես այստեղ տրամաբանությունը չեմ հասկանում։ Կա մի պարզ ճշմարտություն՝ միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի։ Միևնույն է, 10 օր խաբեցիր, 11-րդ օրը չես կարողանալու , ստի ճամապարհը 40 օր է , 41-րդ օրը չես կարողանալու»,- ասաց քաղաքագետը։