Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Ազատության փոխանցմամբ,Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», - հայտարարում էր Օրուջը։

Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ այսօրվա ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։

Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովի խոսքով էլ՝ հայերը ոչ միայն ընդդիմանում են սահմանազատման գործընթացին, այլև փորձում են, իր բնորոշմամբ, Շուշիի կորստի վրեժը լուծել Ադրբեջանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանում հրահրելու միջոցով։

«Այսօր ամերիկացի կոնգրեսականը կամ ֆրանսիացի պատգամավորը, որն ի վիճակի չէ քարտեզի վրա Ադրբեջանը գտնել, հանկարծ սկսել են ճանաչել, ասենք, ադրբեջանցի դատավորներին ու պահանջում են նրանց դեմ պատժամիջոցներ կիրառել», - հայտարարում էր Նովրուզովը՝ պնդելով, թե հայերից բացի Ադրբեջանի դեմ են աշխատում նաև Արևմուտքից ֆինանսավորվող լրագրողներն ու ընդդիմությունը, մասնավորաբար՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, որին պատգամավորը «տիկ-տոկեր» էր անվանում։

դիտվել է 379 անգամ
Լրահոս
ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյա Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները Վահագն Չախալյանը ազատության մեջ է Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am