Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը

Այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Այդ արարողությունն այս տարի շատ ուշագրավ ստացվեց: Ուշագրավ մեզ համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց այդ արարողությանը, մինչդեռ գոնե պաշտոնապես ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է:

Փաշինյանի չմասնակցությունը Պուտինի երդման արարողությանը ճչացող է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդման արարողությանը մասնակցելու ֆոնին: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտորեն թշնամական դիրքորոշում ունի ՀՀ-ի նկատմամբ:

Նիկոլը Էրդողանի նախագահ դառնալու ժամանակ շնորհավորեց վերջինիս ընտրություններն ավարտվելուց վայրկյաններ անց: Իսկ Պուտինին նա շնորհավորեց ընտրություններն ավարտվելուց օրեր անց: Բացի այդ՝ Նիկոլը մեկնեց Թուրքիա և մասնակցեց Էրդողանի երդման արարողությանը: Նիկոլին նստեցրել էին Ալիևի հետևի շարքում՝ որպես երկրորդ կարգի դեմք, ավելի ճիշտ՝ որպես կենդանի ռազմավար կամ սեփական դրածո:

Նիկոլն ու իր քարոզչագործիքները Պուտինի երդման արարողությանը չմասնակցելը ներկայացնում են որպես ինքնիշխան քայլ, բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն այդ, իբր, ինքնիշխան քայլը չարվեց Էրդողանի երդման արարողության ժամանակ, երբ Նիկոլը Ալիևի հետևի շարքում գորովալից հայացքով նայում էր Էրդողանին: Ստացվում է, որ Նիկոլն ինքնիշխանություն ասելով հասկանում է Ռուսաստանի հետ թշնամանալն ու Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելը:

Ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: Նիկոլն առնվազն 2021 թ.-ից պարտական է Էրդողանին ՀՀ-ում իշխելու համար: Նա բացահայտորեն սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Իսկ այդ պայմաններում նա պետք է դիտմամբ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք դարձնելով թշնամական:

Արևմտաթուրքական ուժերը Նիկոլից պահանջում են Հայաստանը մանրադրամ դարձնելու քաղաքականություն: Նա այդ պահանջը կատարում է թուրքական ենիչերու էնտուզիազմով: Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել: Ավելացնելու բան չկա: Մնում է հայ ժողովուրդը կարողանա այդ թուրքական հետքը մաքրել Հայաստանի կառավարման համակարգից:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 560 անգամ
Լրահոս
Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները Վահագն Չախալյանը ազատության մեջ է Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am