Նախընտրական պրոֆիլակտիկա․տնտեսական մահակ Ծառուկյանի գլխին

Ազգային ժողովն անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը վերաբերում է ցեմենտի և կլինկերի ներմուծման տուրքերին։

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի խոսքով` կառավարությունն առաջարկում էր ի սկզբանե սահմանել 25 հազար դրամ տուրք ներկրվող ցեմենտի համար, 9000 դրամ՝ կլինկերի։ Տուրքի նման բարձր սահմանաչափի կիրառման նպատակը տեղական արտադրողին պաշտպանելն է, որպեսզի «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» գործարանները կարողանան աշխատել։ Ազգային ժողովն այս տարբերակին դեմ է արտահայտվել՝ հիմնավորելով, որ դա կբերի նրան, որ «Արարատ ցեմենտ» ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա դաշտում, իսկ «Հրազդան ցեմենտ»-ը կսնանկանա։ Նշված գործարաններից առաջինը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Ընդունված որոշման համաձայն՝ Հայաստան ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար առաջարկվել է սահմանել 14 հազար դրամ տուրք, իսկ կլինկերի համար՝ 2000 դրամ՝ 1 տոննայի դիմաց։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ ցեմենտի վրա 25 հազար դրամ տուրքը սահմանելու դեպքում ցեմենտի ներմուծումը ուղղակի կդադարեցվի, որովհետև անգամ 14 հազար դրամ տուրքի պայմաններում իրանական ցեմենտը մինչև Երևան չէր հասնում։ Ներմուծման առումով շահեկան չէ նաև կլինկերի համար 9000 դրամ տուրքի սահմանումը, քանի որ ներմուծող ընկերությունն ուղղակի դուրս կմղվի շուկայից։ «Ընդ որում, մեր տեղական ու գերակշիռ դիրք ունեցող տնտեսվարողի գնային ախորժակը զսպող ամենակարևոր գործոններից մեկն այսօր ներմուծող ընկերության գործունեությունն է, որը դուրս կմնա շուկայից,- նշել է Բաբկեն Թունյանը և շարունակել։-
Բերված նախագծի հետևանքն այն է, որ մենք ունենալու ենք շուկայի մոնոպոլիզացիա։ Եթե երկու խոշոր ընկերություն կա, որից «Արարատ ցեմենտ» ընկերությունը մրցունակ է ու շահույթով է աշխատում, մյուս ընկերությունը մրցունակ չէ, խնդիրն այդտեղ իրանական ցեմենտը չէ։ Եթե մենք տուրքով իրանական ցեմենտի ներմուծումն արգելափակում ենք, ապա շուկայի բաց մնացած մասը ոչ թե փոքր, վնասաբեր աշխատող ընկերությունն է գրավելու, այլ այն ընկերությունը, որն այս պահին էլի շահութաբերությամբ է աշխատում։ Հետևաբար, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կառավարության այս նախագծին տվել է բացասական եզրակացություն»։

Խնդիրն ունի նաև նախապատմություն․ 2018 թվականից Իրանում, տնտեսական զարգացումներով պայմանավորված, ցեմենտն էժանացել է։ Իրանական ցեմենտի գինը մի քանի անգամ էժան է, քան Հայաստանում արտադրվող ցեմենտինը։ «Եվ իրանական ցեմենտը սկսեց մեծ թափով գալ Հայաստան։ Ու մեր գործարարները հասկացան, որ ցեմենտից բացի՝ կարելի է նաև ցեմենտի հումք բերել՝ կլինկեր և դրանով տեղում ցեմենտ արտադրել։ Տեղական երկու արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար։ Ի սկզբանե 2019 թվականի մարտին կառավարությունն ԱԺ ուղարկեց նախագիծ, որով առաջարկվում էր 22 հազար դրամ տուրք սահմանել ներկրվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի համար, և 22 հազար դրամ ներկրվող յուրաքանչյուր տոննա կլինկերի համար։ Տուրքի բարձրացման հարցով այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները պարբերաբար ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով կառավարությունից պահպանել իրենց աշխատատեղերը։ Որպես գործարանի աշխատատեղերի պահպանման միակ ճանապարհ՝ նշվում էր ցեմենտի և կլինկերի վրա բարձրացված տուրքի կիրառումը։

«Քննարկումների արդյունքում կոնսենսուս եղավ՝ 14 հազար դրամ տուրք սահմանվեց ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար տուրք չսահմանվեց»,- ԱԺ-ում նշել է Թունյանը։ Այս տարվա սկզբից տեղական արտադրողներին պաշտպանելու համար, կառավարության որոշմամբ, ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլինկերի ներմուծումը։ «Հետո կլինկերինը բացեցին, հիմա այս պահին ցեմենտ չի թույլատրվում ներմուծել, մինչև հուլիսի 8-ն այդ արգելքը ուժի մեջ է, բայց կլինկեր կարելի է ներմուծել։ Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով մենք ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում։ Բայց այդ օրենքի ընդունումից հետո «Արարատ ցեմենտ»-ի արտադրությունը աճել է 443 հազար տոննայից՝ հասնելով 534 հազար տոննայի։ «Հրազդան ցեմենտ»-ի արտադրությունն աճել է՝ շուրջ 30 հազար տոննայից մինչև շուրջ 90 հազար տոննա։ Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դարձել է 152 հազար տոննա։ Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա։ Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրություններ աճել են, ներմուծումն ու կլինկերից արտադրվողը՝ նվազել։ Ընդհանուր ցեմենտի շուկայում աճ է գրանցվել՝ եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք, շուրջ 800 հազար տոննայից 866 հազար տոննա։ Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունեցել շինարարության անկման պայմաններում»,- նշել է Թունյանը։

Այսպիսով՝ ստացվում է, որ հատուկ ԲՀԿ նախագահի բիզնեսի աճին նպաստելու համար կառավարությունը տարեսկզբին ուղղակի արգելել էր ցեմենտի ներմուծումը, որի ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին, այսինքն՝ արտահերթ ընտրությունից օրեր առաջ։
Փաստորեն, իշխանությունը փոխել է իր մոտեցումը՝ որոշելով թույլատրել ցեմենտի ներմուծումը, ընդ որում ավելի ցածր գնով, քան նախկինում էր։ Բայց չէ՞ որ ներքին արտադրողին պաշտպանելն այսօր նույնքան արդիական է, որքան մեկ տարի առաջ էր։ Ամեն դեպքում, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, և դեռ կարող է մինչև երկրորդ ընթերցումը փոխվել։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ Ծառուկյանի գլխին տնտեսական մահակ պահելը պրոֆիլակտիկ նկատառումով արված քայլ է։

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 4671 անգամ
Լրահոս
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am