Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դատավոր եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ։ Նրանք դրական են տրամադրված ՍԴ թեկնածուի նկատմամբ եւ համարում են իշխանության «սրտի» թեկնածու։

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ ունենալով լարված հարաբերություններ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ: Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով եւս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ եւս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չդարձավ, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չմասնակցեց: Թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս հայտնի չէ, բայց, դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու:

Ավելին՝ Դավիթ Խաչատուրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ դա արդեն ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորների համար լուրջ խնդիր է. չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան Կարեն Սարուխանյանը որոշել է Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք «Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Երբ է Աննա Հակոբյանը «ինքնասպան լինելու» Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո՝ անմիջապես հարվածում թիկունքից. Արա Պողոսյան Սա զուտ նրա համար, որ հասկանալի լինի, թե Հայաստանում ումոնց պրոքսիներն են իշխանության․ Երվանդ Վարոսյան Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել Ամենայն հայոց սուտասանը եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն. Ռուբեն Մելիքյան Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար Կոբախիձեն իր կանոններն է թելադրում ԱՄՆ_ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am