Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է․
«Սա Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։
Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտ 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ»։