«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով

«Եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, կհաջողվի գոնե պահպանել պետականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Երևանում ստեղծված իրավիճակին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։

Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանության փոփոխությունը հայերի խնդիրն է, հայերն է, որ պետք է որոշեն՝ իրենց ձեռնտո՞ւ է Փաշինյանը, թե՞ ոչ։ Սակայն, Տարասովի կարծիքով, արտաքին տպավորությունն այն է, որ, այո՛, հնարավոր են փոփոխություններ, քանի որ Փաշինյանն իր իշխանության ողջ ընթացքում՝ 2018 թվականից սկսած, չլուծեց ոչ մի հարց՝ խաղաղություն չկա, Խաղաղության համաձայնագիր չկա, բոլոր գործընկերների հետ կան փչացած հարաբերություններ՝ Ռուսաստանի, Իրանի հետ, թուրքերի հետ չպայմանավորվեց, Ադրբեջանի հետ, տեսնում եք՝ ինչ է կատարվում, Եվրոպան վերջնարդյունքում «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ։

«Նրանք ինքնուսներ էին, փողոցային «հերոսներ», որոնք հանդգնեցին որոշել պետության ճակատագիրը, այն էլ՝ այնպիսի պետության, ինչպիսին Հայաստանն է՝ իր հարուստ պատմությամբ, սա խայտառակության վերջն է՝ ի համեմատ այն հիանալի խաղի, որը վարում է Ալիևը, ով հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է, պետք է անկեղծ խոսել։ Ցանկանո՞ւմ եք ապրել Թուրքիայում, քվեարկեք Փաշինյանի օգտին, կառուցեք մզկիթներ»,-ասաց Տարասովը։

Այս ֆոնին Տարասովը գտնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը, զարմանալի չէ։

«Իսկ Դուք ի՞նչ էիք մտածում, գուցե երկրորդ լեզուն թուրք-ադրբեջանական լեզո՞ւն լինի։ Ամեն բան այդ ուղղությամբ է գնում»,-ասաց նա։

Անդրադառնալով կարծիքներին, թե Փաշինյանի իշխանությունն աշխարհաքաղաքական կոնսենսուս է վայելում՝ Տարասովն ասաց, որ դա սխալ գնահատական է, հաշվի առնելով այն արտաքին քաղաքականությունը, որը վարել է Փաշինյանի իշխանությունը։

«Օրինակ, կոնսենսուս Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, այո, կա, Հայաստանի ու Ռուսաստանի միջև՝ չկա, բայց ո՞ւմ հետ կա, ո՞ւմ հետ են կարողացել պայմանավորվել։ Նրանք նույնիսկ Հայոց կաթողիկոսի հետ են հարաբերությունները փչացրել։ Սա աղետ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ մենք միշտ ենք հայերի հետ աշխատել, աջակցել, որքան կարողացել ենք, մենք ունեինք Ղարաբաղյան կարգավորման այլ սցենար, Ղարաբաղյան իրադարձությունները լիովին այլ սցենարով կգնային։ Փաշինյանը իբրև թե զանգում էր, Պուտինի հետ խորհրդակցում, բայց գնաց Պրահա, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Մոսկվայի հետ խորհրդակցելու։ Մեզ հիմարի կարգավիճակի մեջ դրեց, մենք ունեինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ՝ միջանկյալ սցենար, Ղարաբաղի հայերը կմնային իրենց հայրենիքում, կունենային հատուկ կարգավիճակ գոնե, դավաճանեց նա ամեն բան»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նա գտնում է, որ եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, ապա նոր իշխանության համար բարդ է լինելու։

«Հարցն այն է, որ Ալիևը սկսել է աշխատել ապագայի համար, ոչ թե ներկայի։ Ներկան նա հաղթել է, նա արդեն 2030 թվականի մասին է մտածում։ ՀՀ նոր իշխանությանը կմնա սպասել և պահպանել, ամրապնդել ՀՀ պետականությունը, որպեսզի հայերը չփախչեն աշխարհով մեկ։ Իսկ եթե Փաշինյանը մնա, ապա պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»,-ասաց Տարասովը։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am