216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216 հազար դրամի LED լույսեր՝ 36 հատ։ 36-ից երեսունն արժեցել է 144 հազար դրամ, իսկ 6-ը՝ 72 հազար դրամ։

LED լույսերի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «LED լուսարձակ, հզորությունը՝ 30W, լուսային հոսանքը՝ 2700 լյումեն, սնուցման լարումը՝ 100-240V»։

Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա, լուսարձակների կեսը պետք է մատակարարել պայմանագրի ուժի մեջ մտնելուց 40-րդ օրը, իսկ մյուս կեսը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին։

Նախագահի աշխատակազմը հաճախ է գնումների պայմանագրեր կնքում մեքենայի տեխնիկական սպասարկումների հետ կապված։
Այս անգամ մեքենաների տեխնիկական սպասարկումը ՀՀ նախագահի համար արժեցել է 5 մլն 400 հազար դրամ։

Այս սպասարկումը արվել է 7 մեքենայի համար։

Սեփական մեքենաների վրա միլիոններ ծախսող նախագահը նշված մակնիշի մեքենաներով, չգիտես, թե ուր է այցելում, սակայն դրանց վերանորոգման համար աճուրդները, ինչպես տեսնում ենք, «խոստումնալից են»։

Հավելենք, որ տեխնիկական առումով, ՀՀ բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին, իր ոչ մի խոսքում չհիշատակեց նրանց մասին։

Սա էլ՝ ՀՀ-ում ՔՊ-ականների «սրտի» նախագահը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ» «Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել 2018թ. Ալիևին տրված խոստումը կատարված է Սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու. քաղաքագետ Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունների օրը թաղամասից առգրավված 50 մեքենաները դեռևս չեն վերադարձվել սեփականատերերին Հայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մանրամասներ Թբիլիսիում փլուզված շենքի փլատակներից ևս մեկ դի է դուրս բերվել Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով 2 դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Բաքվում այսօր ցուցմունք են տվել կեղծ տուժածները Արտակարգ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Թուրքիան տեղյակ չէ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին Թբիլիսիում բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա». ԱՄՆ սենատոր Մեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am