ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան

Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր դժբախտություն ունեցա ունկնդրել Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հերթապահ խոսքից մի հատված։ Ունկնդրեցի, բայց չլսեցի, որովհետև դա ոչ թե ՄԻՊ-ի խոսք էր , այլև ավելի շատ անտեղի դասախոսություն սեփական գործառույթների մասին, ճարտասանության անհաջող ցուցադրություն, ուսուցչի չհաջողված դերակատարություն, բայց բնավ ոչ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանք վերջին մի քանի օրերին Հայաստանում ոստիկանության կողմից շարունակաբար տեղի ունեցող` մարդու իրավունքների ակնառու ոտնահարումների, բռնությունների վերաբերյալ։

Էլ չեմ ասում այն մասին, որ ՄԻՊ- ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց ոստիկանության թողտվությամբ, ոստիկանության աչքի առաջ, ոստիկանության հսկողության տակ գտնված քաղաքացի Սամվել Վարդանյանի հանդեպ "չհայտնաբերված" անձանց կողմից իրականացված խոշտանգման մասին։ Փոխարենը` գերադասեց հիշեցնել, թե ինքը որպես կառույց սահմանադրական մարմին է (թեև այնպիսի տպավորություն էր, որ այդ կերպ փորձում էր մխիթարել ինքն իրեն ու ներշնչել, թե որպես կառույց ինչ- որ ներկայություն ունի հասարակության կյանքում ), ապա ինչ -որ մի պահի նույնիսկ փորձեց "մուննաթ գալ" Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, ինչպես նաև իրեն հարցերով նեղված ԱԺ պատգամավորի վրա։

Բայց ամենազարմանալին այն էր, որ նա միտումնավոր, թե անգիտակցաբար խառնեց դեմոկրատիայի իսկական բաստիոն Սկանդինավիայում ծնունդ առած օմբուդսմենի լիազորություները 1937 թվականի խորհրդային НКВД գործելաոճին այնպես, որ արդյունքն ավելի շատ նմանվեց շանտաժի նոտայի Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ։

Թերեւս չէր խանգարի, որ իրեն Սահմանադրական մարմին դիտարկող այդ պաշտոնյային այդ պահին կամ գոնե դրանից հետո հիշեցնեին, որ նա գտնվում է մի շենքում և կառույցում, որի հանդեպ նա ոչ միայն չունի ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ լիազորություն, (2:25) այլև ինքը կարող է գտնվել նրա վերահսկողության տակ:

Որպես "Հաղթանակ" կուսակցության նախագահ, պահանջում եմ, որ ՄԻՊ-ը հատուկ և արտահերթ զեկույցով հանդես գա Հայաստանում մարդու իրավունքների վերջին խայտառակ խախտումների , այդ թվում` Տավուշի դեպքերի և Սամվել Վարդանյանի հանդեպ աղաղակող խոշտանգման դեպքի վերաբերյալ»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am