Ողբերգական ավտովթար Երեւանում. 40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի 87 RO 087 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երթակե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին եւ կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները եւ վթարի հարեւանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը: Բախման հետեւանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները եւ քարե պարիսպը: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր: 

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին դժոխք է ուղարկել․ Պուտինի նուրբ ակնարկը «Դատախազությունը շարունակում է նոր «բարձունքներ» զբաղեցնել՝ քաղաքական «խնդրանքների» ոլորտում» Մեկ օրում Արցախ է վերադարձել ավելի քան 1400 փախստական Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից. Վիկտորյա Այդինյան Ազգային հերոս Սերգեյ Շաքարյանի որդիները փնտրում են իրենց հոր մեքենան Ինչու Պուտինը նորից փրկօղակ նետեց Փաշինյանին Ալիևը՝ երկու տիրոջ արանքում Հայաստանում կա՞ մարդ, որ տեղյակ լինի, թե ԴԱՎԱՃԱՆ նիկոլենք ՀՀ-ից ինչ տարածքներ են ծախել ադրբեջանցիներին. Արսեն Բաբայան Ընդդիմության թեկնածուի անունը հայտնի է Բալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհով «Քայլի՛ստ՝ մի կասկածիր, կրկին ընթերցիր». Գագիկ Համբարյան Երեւանի մերձակայքում գտնվող ռուսական բազան սկսել է աշխատել «սիրիական» ռեժիմով «Ազատություն.ամ»-ը կարծես վերջնական կոոպերացվել է «Ազատություն.ազ»-ի հետ Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին. Միքայել Մինասյան «Խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստն անտեղի չհամարեք, սա աններելի կլինի». Դավիթ Ամալյան «Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման». Արման Թաթոյանն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին Անկեղծորեն չեմ հասկանում Ն.Փ.-ի շուրջը մնացած մարդկանց։ Ո՞նց են կարողանում հայելու մեջ նայել սեփական աչքերին. Ռուբեն Մելիքյան «Նիկո՛լ, դավաճան». ցուցարարները՝ Կառավարության առջև.video Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու պարտականությունները կատարելուց Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան Պատվախնդիր տղաները մարտական հերթապահության են. Կապանի համայնքապետարան Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին «Ինչպես փողոցը կործանեց պետությունը» Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթն» ավարտվեց Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով․ թուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
#Հարգելի_գործընկերներ Դեկտեմբերի 3-ին, ժամը 10։00ին, շուշեցիները պահանջով ներկայանալու են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Հասցե` Զարյան 17 ա դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»։ «Միացի՛ր պայքարին» Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub