Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին

Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և տղամարդը աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում:

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Ես ծնկի եկած չեմ, ինչի՞ եք իմ տուն մտնում. Դումանյանը վիճեց Թևանյանի ու ակցիայի մյուս մասնակիցների հետ (video) Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել․ Սուրեն Պետրոսյան (video) Վահե Ղազարյան, էդ ո՞նց է, որ քո նշանակվելուց հետ համակարգում «խլինք, փսլինք ուռոդներ են»․ Սուրենյանց (video) Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը Սեյրան Օհանյանը՝ Տավուշում ընթացող սարսափելի գործընթացի մասին (video) Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը Բլինքենի խորհրդավոր զանգը Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան Ամբողջ ոստիկանական համակարգը գիտի, որ քո մականունը «փսլինք է»․ քաղաքացի (video) Արփին «դավաճանաձագ է»․ Էդգար Ղազարյան (video) Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Սիրանուշ Սահակյանը՝ տարածվող լուրերի մասին, թե Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելու Հայը թույլ չի տա ոչնչացնել իրեն․ ռուս փորագետ (video) Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am