Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում

Ապրիլի 26-ի երեկոյան իրավիճակը Կիրանց գյուղի ճանապարհի փակ հատվածում լարվեց. բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ, ըստ հրապարակված քարտեզի, ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի, մգեցված ապակիներով մեքենա է փորձում դուրս գալ։ Ճանապարհը փակած տեղացիները, կասկածելով, որ նրանք քարտեզագիրներ են, արգելափակեցին մեքենայի մուտքը՝ թույլ չտալով դուրս գալ։ Ոչ միայն չկար պաշտոնական պարզաբանում, այլև տեղում հավաքաված ոստիկանները լրատվամիջոցներին թույլ չտվեցին մոտենալ։ Տեղում գտնվող Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ մարդկանց համոզում էր ազատել մեքենայի ճանապարհը՝ հայտարարելով, որ մարդիկ իբր թե եկել են խնդիրները գույքագրելու։

Այնուհետև ամենատարբեր կասկածներ հայտնվեցին այդ խորհրդավոր մեքենայի ու նրա մեջ գտնվող անհայտ անձանց մասին. անգամ կարծիք եղավ, որ նրա մեջ եղել են ադրբեջանցիներ, ըստ որոշ հայտարարությունների՝ մեքենայում են գտնվել նաև Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մեքենայում գտնվել են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն ու իր տեղակալը: Նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, փաստորեն, նաև փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանի ստորաբաժանումներն են ներքաշել են հող հանձնելու պրոցեսի մեջ՝ խաղալով բանակի հեղինակության հետ։

Հիշեցնենք՝ փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանը ստորագրել էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի 2021 թ. փետրվարի 25-ի հայտարարության տակ, որով պահանջվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ըստ տեղեկությունների՝ Սերգեյ Պետրոսյանի ծառայության 20 տարին արդեն լրանում է, թոշակի գնալու շատ քիչ է մնացել:

yerkir.am

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am