Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս
Տեր Սարգիս Սարդարյանը գրել է․
«Ժողովուրդ, ինչքա՞ն եք չարացել, ինչո՞վ պիտի տարբերվեք այն մարդականցից, որոնց նշում եք և ենթադրամաբար ձեզ ավելի բարձր եք կարծում:
Չարախոսությունը ցանկացած պարագային մեղք է:
Ի՞նչ է նշանակում հանգստի կոչված արքեպիսկոպոսի մասին հայհոյախառը արտահայտություններ անել, տենչալով վերջինիս մահը կամ կորուստը, ինչով որ ողողված է ամբողջ մեդիադաշտը:
Անընդունելի է նման պահվածքը: Պիտի ուղակի ուրախ լինել արքեպիսկոպոսի խելամիտ որոշումով և աղոթել նրա և մնացածի համար: Ձեզ ո՞վ դատավոր կարգեց:
Ցանկացած պարագային կարգի մեջ եղող հոգևորականի հանդեպ պետք է դրսևորել ակնածանք և խոնարհություն: Սիրո, հանդուրժողականության և խոնարհության պակասից ծնվում են մնացյալ մեղքերը:
Մեծ պահոց այս օրերին դառնանք առավել մարդասեր, առավել ներող և խոնարհ` սպասելով Տիրոջ ողորմությանը: Աղոթենք մեր հոգևորականաց դասի համար, որպեսզի անձնական շահից առավել գերադասեն եկեղեցու շահը, ինչի բազում օրինակներ, որ ունենք մեր առաջ:
Լինենք խոնարհ, հավարիմ մեր Տիրոջ պատվերներին և պատվիրաններին:
Տերը օրհի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով»:
