Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր հավաք-միջոցառմանը․   

«Սիրելի հայրենակիցներ,

Իմաստ չունի գրաֆիկներ ներկայացնել ու բարդ տնտեսագիտական վերլուծություններ անել ցույց տալու համար, թե  Փաշինյանն ու իր թիմն ինչ տնտեսություն են ստեղծել, Հայաստանն ինչ է արտադրում և ամենակարևորը՝ ժողովուրդն ինչպես է ապրում։ Բավարար է նայել սառնարանների ու դրամապանակների պարունակությանը և ամեն ինչ պարզ կդառնա։ 300,000 մարդ, ամեն 7 չափահաս հայաստանցուց մեկն անհուսալի սպառողական վարկ ունի, մոտ 150,000 հայ մարդ 250,000 դրամ չունենալու պատճառով ԴԱՀԿ պոտենցիալ հաճախորդ է․․․ Ոչ ինքը փող ունի, ոչ էլ մի ծանոթ կամ բարեկամ ունի, ումից կարող է պարտք վերցնել, բանկի ու վարկային կազմակերպության պարտքը փակել։ 250,000 դրամ․․․․ Իսկ իշխանությունները պնդում են, թե երկրի միջին աշխատավարձը մոտ 350,000 դրամ է, մոռանալով հիշեցնել, որ ամեն 4 վարձու աշխատողից 3-ի աշխատավարձն այդ գումարից ցածր է։ Դե հարկերն էլ հանենք ու տեսնենք թե ամսվա վերջին քանի հոգի է տուն 350,000 դրամ տանում։

Մարդկանց դարձրել են պարտքի գերի, երկիր թաթախել են պարտքերի մեջ։ Այս տարեսկզբին մեր պետական պարտքը կազմել էր 5.3 տրիլիոն դրամ (14 մլրդ դոլար)։ Հունվարին, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, հաջողացրել են պարտքն ավելացնել 40 մլրդ դրամով։ Ամեն աշխատանքային օր պարտքն ավելացել է 2.5 մլրդ դրամով։ Պատկերացնու՞մ եք, օրեկան 2.5 մլրդ դրամ, 6.5 մլն դոլար։ Ի՞սկ ինչի վրա է այդ պարտքը ծախսվում։  Անորակ ասֆալտի, որ մի նորմալ ձմռան չդիմացավ։ Այդ ահռելի պարտքը մենք են մարում, բոլորս միասին։Այս տարվա պետական բյուջեի եկամուտները կազմելու են մոտ երեք տրիլիոն դրամ։ Պարտքի սպասարկումն ու մայր գումարի մարումը կազմելու է մեկ տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ հերոս հարկատուներն աշխատում են, հարկ են վճարում, որ ամեն երեք դրամից մեկ դրամը գնա՞ պարտատերերին։

Կառավարությունը խոստանում էրարտահանմանը միտված, գիտելիքահենք, և նորարարական տնտեսություն։ Գիտե՞ք մեր տնտեսության ամենամեծ ճյուղը ո՞րն է։ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»։ Բարձր տեխնոլոգիաներն ու՞ր, առևտուրն ու մեքենաների նորոգումն ու՞ր։ Դե, իրենց հպարտություն շինարարությանն արդեն անդրադարձել եմ։

Սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի երկիրը չթաղվի պարտքերի մեջ, իսկ քաղաքացիները բարեկեցիկ կյանքով ապրեն, անհրաժեշտ է ժամանակի պահանջներին համապատասխանող, համաշխարհային միտումներին համահունչ զարգացող տնտեսություն։ Ի՞նչ լուծումներ ենք առաջարկում մենք։

Տնտեսական քաղաքականությունը երեք հիմնական ուղղություն է ունենալու․

                           I.         Տնտեսության ու բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում։

                         II.         Թիրախային աջակցություն հայրենական արտադրողին։

                       III.         Ազգային հարստության արդար բաշխում

Համառոտ կերպով ներկայացնեմ մեր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։

1.     Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։

2.     Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։

3.     Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։

4.     Գործուն քայլեր են ձեռնարկվելու խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։

5.     Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։

6. Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։ 

7.     Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ Հարկային հետ-վերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները

8.     Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։

9.     Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված է լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։

10.  Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000-45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։

11. Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։

12. Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

12 կետերը որ ներկայացրեցի, հիմնադրույթներն են, ամբողջական լուծումները չեն։ Մենք մեր առաջարկներն ունենք նորաստողծ ընտանիքների ու առաջին անգամ իրենց ուժերը բիզնեսում փորձ անող երիտասարդների, հողի աշխատավորների ինքնազբաղների, աշխատանքային սահմանափակում ունեցողների և շատ այլ հայրենակիցների համար։ Սպասվող շաբաթների ընթացքում կներկայացնենք մեր ամբողջական տնտեսական պլատֆորմը, կքննարկենք ձեր հետ, անհրաժեշտության դեպքում շտկումներ կմտցնենք։ Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը։

Միասին մենք կարող ենք»:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am