Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան
Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է, մարտի 16-ին Երևանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի՝ Հայաստանի վարչապետի թեկնածու և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի։ Ես նրանց դեմ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանա, մինչև նրանք չհեռացվեն։ Ես նաև սրանով եմ տարբերվում վարչապետի մյուս թեկնածուներից»,- նշեց Քոչարյանը։
