Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան

«Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր հավաք-միջոցառմանը․  

«Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կուսակիցներ, հյուրեր․

 Պետությունը որպես մեկ ամբողջություն բաղկացած է կենսական օրգան համակարգերից, որոնք էլ ապահովում են պետության բնականոն կյանքը։ Այդ համակարգերից են համայնքը, ընտանիքը, մարդը։

 Թվում է, որ ցանկացած իշխանություն պիտի գիտակցի այս պարզ տրամաբանությունը և մարդուն, որպես ժողովրդավար պետության գլխավոր արժեքի, տա հնարավորություն ունենալ արժեքահենք ընտանիք, որն էլ իր հերթին պիտի ձևավորի պետականաշեն համայնք։ Մեր պատկերացումները հաճախ կարելի է առավելապաշտական համարել, քանի որ վերջին տարիներին իմ ներկայացրած մոդելը այսօրվա իրականության հետ առնվազն աղերս չունի… «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը ստեղծվել է հենց այս նպատակների իրականացման և կյանքի կոչման համար։

 Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն ու բարոյականությունն են, իսկ միակ նպատակը՝ ցանկացած գնով վերարտադրվելը։

 Մեր կողմից ոչինչ չանելը կդիտվեր կամ որպես համաձայնություն, կամ անտարբերության դրսևորում, ինչը պակաս դավաճանական մոտեցում չէ։ Այդ պատճառով, ինքնստինքյան և ժամանակի պահանջից ծնվեց այն քաղաքական միավորը, որն իր շուրջ սկսեց համախմբել նրանց, ում համար հեշտ ճանապարհները գրավիչ չեն, ովքեր պատրաստ և ունակ են անել առավելագույնը  ազգային արժեքների պահպանման և մեր ինքնության համար։

Այսօրվա իշխանությունների կողմից, վերը նշածս վերարտադրությանն են ուղղված համայնքների՝ որպես բարեփոխում ներկայացվող, բայց իրականում համայնքը զուտ տարածք դիտարկելը, վարչատարածքային բաժանման հիմքում դադարել է գոյություն ունենալ համայնքի շահը, միայն մեկ տրամաբանություն ունեն՝ խոշորացնել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի ունենալ իրենց սրտի համայնքապետը։ Իսկ զարգացման անհամաչափությունը ուղղակի աչք է ծակում։

 Երևանը, որպես մայրաքաղաք և պետության սիրտ, բնականաբար ավելի բարենպաստ պայմաններ ունի ներդրումերի համար։ Բայց պետության իրական ֆունկցիան պետք է լինի համաչափության ապահովումը՝ բոլոր համայնքներում ներդրումային հավասար հնարավորություններ ստեղծելով։ Հակառակ դեպքում, մենք կունենանք թերաճ և գաճաճ օրգանիզմ՝ մեծ ու առողջ սիրտ, բայց առանց կենսական այլ օրգանների։ Եվ այս խնդրի լուծումը մեր գլխավոր անելիքն է։

 Փաստ է, քաղաքաբնակ մարդու կենսապահովման հիմնական աղբյուրը գյուղն է և իր հողից բարիք ստացող գյուղացին։ Հայ իրականության մեջ, գյուղի հոգսն ու դժվարությունները հասկանալ ու կիսել պետք է պետական գերատեսչությունների կողմից, բայց այս իշխանությունների ֆեոդալացված մոտեցմամբ այդ գերատեսչությունները փակվեցին, ուղերձ տալով, որ առաջնահերթություններում չկա գյուղն ու գյուղացին։ Սա կիսափակ սահմաններով երկրի համար կարող է դառնալ պարենային անվտանգության լրջագույն սպառնալիք։

«Աղքատությունը ձեր գլխում է, կամ առանց անգլերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չէ»։ Տխմարագույն թեզի կրողները, ունենալով պետականաքանդ և այլոց շահերին ծառայելու միտում, գյուղական համայնքներում ասֆալտ ու մանկապարտեզով փորձում են քվե գողանալ, իսկ իրականում այդ գյուղերը դատարկվում են ոչ թե այն պատճառով, որ մանկապարտեզ չկար կամ ճանապարհը լավը չէր, այլ այն պատճառով, որ այդ ճանապարհներով տեղափոխելու մթերքը չեն աճեցնում մի պարզ պատճառով՝ արտադրանքի իրացման շուկան փոքր է, երբեմն՝ բացակա։ Գյուղին, իհարկե, անհրաժեշտ է մանկապարտեզ, բայց եթե գյուղացին չունի ապրանքի իրացման մթերակայան և վաճառքի աջակցման պետական ծրագիր, նա լքելու է և՛ գյուղը, և՛ համայնքը, և այդ ասֆալտապատ ճանապարհով որևէ մեկը մանկապարտեզ չի գնալու։

 Այս համատեքստում, որպեսզի խոսքս բողոքի չվերածվի, ունենք նաև լուծման մեր առաջարկները․

 1. Իշխանափոխությունից հետո անհապաղ պետք է վերանայվի համայնքների խոշորացման անտրամաբանական ընթացքը․ վարչատարածքային բաժանման համար ելակետային պետք է դառնա համայնքի և գյուղացու շահը, ոչ թե՝ Վաղարշապատի օրինակով՝ միացնել այնքան գյուղական համայնք, որ իրենց սրտի թեկնածուն դառնա համայնքապետ։ Այս արատավոր շրջապտույտը անհրաժեշտ է կասեցնել անհապաղ։

 2. Ջերմոցային տնտեսությունները չպետք է դիտարկվեն տուրքերի և վճարների գանձման ցանկալի «մատերիալ», այլ պետք է ստանան պետական աջակցություն՝ ոռոգման համակարգերի թարմացումից մինչև ապրանքի իրացման նոր շուկաների ստեղծում։

 Սա է պոպուլիզմի և գործնական կառավարման տարբերությունը։

 Այս համատեքստում մենք մեծ անելիք ունենք։

Որպես ծնունդով էջմիածնեցի՝ դեռ մանկուց իմ առավոտները սկսվել են եկեղեցիների զանգերի ներքո։ Այդ ձայնը միշտ ուժ է տվել ինձ, երբեմն նույնիսկ ավելի պարծենկոտ դարձրել։ Ընկերական շփումներում այն հաճախ ներկայացրել եմ որպես իմ առավելություններից մեկը՝ մի կարևոր ազդեցություն, որը ձևավորել է իմ հոգեկերտվածքը։

 Նույնիսկ ամենահոռետեսական երազներում դժվար էր պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ ստիպված կլինենք հենց Հայաստանի իշխանություններից պաշտպանել հայի ինքնության հիմնական հենասյուներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին: Այստեղ ևս մեր անելիքը հստակ է՝ եկեղեցու սահմանադրական իրավունքի վերականգնում։ Պետությունը, որպես ժողովրդի առաջնահերթությունները ձևավորող ուժ, պարտավոր է եկեղեցու նկատմամբ երբեմնի հարգանքը դարձնել նորից արժևորված ու տարածված:

 Երբ ապազգային իշխանությունները քրեական գործեր էին հարուցում մեր առաջնորդի, մեր պայքարի ընկերների նկատմամբ, մեր բարեկամներն ու հարազատները հայտնվում էին հետապնդումների թիրախում, դա անազնիվ էր, բայց քաղաքական։ Իսկ հիմա թիրախում է մեր գոյությունը, և հետևաբար սա ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական պայքար է։ Եվ այս պայքարում մենք,պարզապես,   ձախողվելու իրավունք չունենք։

Ուրեմն, ի գործ՝ դեպի մեր երազանքների հզոր ու երբեմնի հաղթական Հայաստանի վերակառուցումը։ Մեր գործն արդար է, և Աստծո օրհնությամբ պիտի հասցնենք ավարտին․․․ Առա՛ջ, սիրելի՛ ընկերներ…»: 

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am