Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց մեղադրյալի աթոռին հայտնված Սասուն Առուշանյանը շուրջ մեկ ամիս է, ինչ ազատության մեջ է։ Հաղորդում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, որոշել է փոխել Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացնելով տնային կալանքը և կիրառելով վարչական հսկողությունը՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը՝ 15․000․000 մլն դրամի չափով։

Նշենք, որ Առուշանյանն ի սկզբանե կալանքի տակ էր, դատարանը ամիսներ առաջ փոխել էր նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք, ինչն այժմ նույնպես վերացվել է։ Դատարանը, գնահատելով խոչընդոտման հավանականությունը, նկատել է, որ մեղադրյալի ենթադրյալ հանցակիցներից մեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ մյուսը մահացած է։
«Բացի այդ, այն պայմաններում, երբ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո Սասուն Առուշանյանի նկատմամբ անզատության հետ կապված խափանման միջոց կիրառելը մեծապես կապվել է Սասուն Առուշանյանի կողմից վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականության հետ, ապա Դատարանի ուշադրությունից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ վկաների մի մասն արդեն մահացել են, մի մասի կա՛մ գտնվելու վայրը հայտնի չէ․ կա՛մ գտնվում են ՀՀ-ից դուրս, կա՛մ նրանք ՀՀ-ում հաշվառում չունեն։ Այս ամենը՝ անգամ սույն գործի պարագայում, ունի առանցքային նշանակություն՝ մեղադրյալի կողմից վկաների վրա ներազդելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից, և նման պայմաններում Դատարանի գնահատմամբ խոսք չի կարող գնալ մեղադրյալի կողմից գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրելու բարձր հավանականության մասին։ Ի վերջո չպետք է մոռանալ նաև այն, որ Սասուն Առուշանյանին վերագրվող արարքները կատարվել են ավելի քան քսանյոթ տարի առաջ, և կարող է քննարկվել նաև նրան վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարց, ինչը ևս նշանակալից գործոն է՝ գնահատելու համար մեղադրյալի կողմից վկաների վրա ներազդելու հավանականության աստիճանը»,- նշված է դատական ակտում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am