Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու

Մենք կտրուկ կբարելավենք պետական ​​կառավարման արդյունավետությունը: Ներկայիս խայտառակ, ուսապարկի ոճով «Կառավարությունը ես եմ» մոդելը պետք է փոխարինվի կոլեգիալ, ներառական «Կառավարությունը մենք ենք» մոդելով: Դրա մասին մարտի 16-ին Երևանում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու և երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կառավարությունը կրկես չէ, վարչապետը ծաղրածու չէ, իսկ երկրի բյուջեն նրա անձնական գրպանը չէ, որի հաշվին կերակրվում է նրա ամբողջ խմբավորումը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ուղղությամբ մենք կարգուկանոն կհաստատենք։

Մենք տնտեսական վերելքի թռիչքաձև աճ կապահովենք, ինչպես դա արեցինք 1998-2008 թվականներին։ Այդ ժամանակահատվածում Հայաստանը մտավ աշխարհի ամենաարագ զարգացող տասը երկրների շարքը, իսկ իմ նախագահության վերջին հինգ տարիներին՝ առաջին հնգյակը։

Մենք պետք է ստեղծենք ժամանակակից, մրցունակ արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որպեսզի կարողանանք ապրանքներ արտահանել տարբեր արտաքին շուկաներ։ Տնտեսական աճը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է արտացոլվի քաղաքացիների կենսամակարդակում։ Իմ նախագահության ընթացքում տնտեսությունը և միջին աշխատավարձը վեցապատկվել են։ Մենք կարող ենք շարունակել զգալի աճ գրանցել այդ ցուցանիշներով։ Երկիրը պետք է կրկին գրավիչ դառնա ներքին բիզնեսի և օտարերկրյա ներդրողների համար։ Սփյուռքը, որին նրանք փորձում են օտարել Հայաստանից, պետք է մեծ դեր խաղա այս գործում։ Մենք տարեկան 35 հազարից 45 հազար նոր աշխատատեղ կստեղծենք, գործազրկության մակարդակը ներկայիս 14%-ից կիջնի մինչև 5-6%։

Այս մարդիկ իշխանության եկան՝ խոստանալով արդարություն, բայց նրանք թոշակառուների և բնակչության անապահով խավերի համար աղետ են դարձել։ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ մարդ աղքատ է։ Եվ այս մարդիկ աղքատ են ոչ թե այն պատճառով, որ աղքատությունը նրանց գլխում է, այլ որովհետև աղքատությունը վարչապետի գլխում է»,- նշել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին կենսաթոշակները միջինում նույնպես վեց անգամ աճել են, իսկ աղքատությունը 56%-ից նվազել է մինչև 24%։

«Ես գիտեմ, թե ինչպես կարելի է դա անել։ Մենք կտրուկ կբարձրացնենք հիմնական կենսաթոշակը և կներդնենք պարտադիր ինդեքսավորում՝ կենսաթոշակների արժեզրկումը կանխելու համար։ Թոշակի անցնելը պետք է լինի վաստակած հանգիստ, այլ ոչ թե պատիժ։ Մենք վստահ ենք, որ աղքատության մակարդակը կարող է կրճատվել առնվազն երկու անգամ»։

Ես շատ զուսպ եմ իմ խոստումներում։ Մինչև Հայաստանի նախագահ ընտրվելը ես շատ ավելի համեստ խոստումներ եմ տվել, քան հետագայում կատարել եմ։ Շատ ավելին է արվել, քան խոստացել եմ։ Այս անգամ էլ նույնը կլինի։

Ժողովրդի առողջությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Դա նշանակում է յուրաքանչյուր քաղաքացու համար մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովում։ Դա նաև առողջ պետության ցուցանիշ է։

Մենք մտահոգված ենք երկրում հանցագործության աճով։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել, թե ինչպես է ոստիկանության ֆինանսավորման զգալի աճի հետ մեկտեղ հանցավորության մակարդակը նույնպես մի քանի անգամ աճել։

Մենք վճռականորեն տրամադրված ենք վերջ դնել այդ ամենին։ Մենք երաշխավորում ենք կարգուկանոն փողոցներում և զրոյական հանդուրժողականություն թմրամոլության նկատմամբ, որը ազգային փորձանք է դարձել։ Ես վստահ եմ, որ այդ հանցավոր բիզնեսը հովանավորվում է ամենաբարձր մակարդակներում։ Դա անթույլատրելի է, և այս մարդիկ խստորեն կպատժվեն։ Այլ տարբերակ չկա։ Մարդկանց կյանքը պետք է լինի խաղաղ և կանխատեսելի»,- ընդգծել է Քոչարյանը։

Թողեք ոստիկանությանը հանգիստ, մի ծանրաբեռնեք նրանց քաղաքական հետապնդումներով և ճնշումներով, և ես վստահ եմ, որ նրանք կկարողանան պայքարել հանցավորության դեմ։

NEWS.am

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am