Երկրաշարժից հետո քաղաքում տիրող իրավիճակի մասին
Ստամբուլի բնակիչները, այդ թվում ՝ ռուսները, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են, որ չնայած զգալի ստորգետնյա ցնցումներին, քաղաքում զանգվածային խուճապ չի եղել. մարդիկ հանգիստ են գործել, աջակցել են միմյանց, կենդանիների ու երեխաների հետ փողոց են դուրս եկել:
Չորեքշաբթի Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ) հայտնել Է Ստամբուլում համապատասխանաբար 6.2 և 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի մասին: Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժերից հետո զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ավելի ուշ տեղեկացրել է գերատեսչությունը:
