«Դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք...

Թուրքիան Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում, այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա։

Արցախը հանձնվեց, իսկ այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի հաջորդ «փորացավը» կոնկրետ ձևակերպվել է` «Զանգեզուրի միջանցք», հիմա Անկարան ու Բաքուն պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն գիշեր-ցերեկ հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, բայց միևնույն է Էրդողանն ու Ալիևը անդրդվելի են:

Հիմա ինչպե՞ս է այս հարցը լուծելու Փաշինյանը, բայց այն իրավիճակից, երբ Ալիևն` Էրդողանի օգնությամբ որոշի ուժով «բացել» այդ «միջանցքը»:

Լուծե՞լ է դիվանագիտական դաշտում այդ հարցը... Ո՛չ:

Դաշնակիցներ ձեռքբերե՞լ է, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա Անկարային ու Բաքվին նման քայլի գնալ... Ձեռք չի բերել:

Ավելին, այսօր այնպիսի իրավիճակ է, երվ իրական դաշնակիցն արդեն որևէ կերպ Հայաստանին աջակցելու ցանկություն էլ չունի: Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի են հասցվել, որ ռուսական կողմն արդեն հումանիտար մակարդակում Ադրբեջանին որեւէ պահանջ չի ներկայացնում, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարներին ազատ արձակելու հարցում:

Պաշտոնական Մոսկվան արդեն հասկացնում է` «դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք... եթե, իհարկե, առանց մեզ գլուխ կհանեք»: Մոտավորապես այսպես:

Միևնույն ժամանակ, այս օրերին ռուսները կարծես հիշեցնում են Երևանին ու միջազգային հանրությանը, որ իրենք գոյություն ունեն ու կարող են հարցեր լուծել այլ կարևորագույն հարցերում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին են» հոդվածում։

Հոդվածում Լավրովը, մասնավորապես, շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան»,- հոդվածում գրել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նախօրեին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջակետ դրված չէ։ «ՌԲԿ»-ի հետ զրույցում նա հակամարտությանը պատասխանել էր այդ հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարար Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։ «Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,- նշել է Գալուզինը։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած` «միջանցքի» բացում Փաշինյանից ակնկալում է նաև Մոսկվան: Սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մնում է հասկանալ, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը այս խնդրի հանգուցալուծմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5545 անգամ
Լրահոս
Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների (video) Բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Սարսափելի մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից․ կամուրջն անցնում է Ադրբեջանին․ (video) Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը Մայիսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավել Աննա Հակոբյա՛ն, մայրը այդ պահին մի բան պետք է աներ․ ձեր երեխային դուք տեսա՞ք․ Արամ Սարգսյան (video) ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին Տագնապալի ու սարսափելի օրեր ենք ապրում․ Բագրատ Սրբազան (video) Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը Մենք ադրբեջանցուն հող չունենք տալու, հող ծախելու չունե՛նք․ կիրանցի (video) Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև ՔՊ-ն ու Նիկոլն ամեն վայրկյան ցույց են տալիս իրենց այլանդակությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու Ալիև շանորդին թող իմանա՝ կրակեց, կրակելու ենք (video) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիների պայքարը նոր թափ է ստանում․ չենք նահանջում (video) Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան Ինչո՞ւ է իրականում պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները. Վարուժան Գեղամյանը Ադրբեջանից հարցում է հրապարակել Ո՞վ և ինչո՞ւ սպանեց հազարավոր զինվորներին․ մեկնաբանում է Էդգար Ղազարյանը (video) Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թ.-ի ցեղասպանության հոգեցնցման վրա Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am