Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին

Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական տվյալներով:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք մասնակցել են զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջիններս, քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել են ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի մեկ այլ անձի միջոցով ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության անդամները, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»,-ներկայացնում է ԵՔՔՎ ծանր հանցագործութունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը:

Եվ այսպես, ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 7.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ահազանգ, որ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում կատարվել է ավազակային հարձակում: Ոստիկանների արձագանքը սովորականի նման էր:
«Անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ժամանել են նաև Երևանի քաղաքային վարչության, ՔՈԳՎ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ականատեսների և տուժողների հայտնածով՝ պարզ է դարձել, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձինք: Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետապուզական միջոցառումներ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք»,-պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը:

Ոչ մի նշան չկար, թե «Պորշը» դուրս է եկել ավազի հանքից: Մնում էր ենթադրել, որ «Պորշը» դեռ տեղում էր: Մինչ իրավապահները մեկնում էին դեպքի վայր` հաջողվեց պարզել նաև, որ մեքենային ամրացված էին նույն մակնիշի մեկ այլ մեքենայի համարանիշներ: Ավելի ուշ պարզվեց, որ հանցավոր կազմակերպության անդամները, իրենց հնարավոր շարժը քողարկելու նպատակով, այդ գիշեր Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայից հափշտակել էին համարանիշներն ու ամրացրել իրենց «Պորշին»:

Պարզվեց նաև, որ այդ ընթացքում հանցավոր խմբի մեկ այլ անդամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետևել է թիրախավորած անձանց, և երբ ժամանողներն ու դիմավորողները դուրս են եկել օդանավակայանից և նստել «Հյունդայի Սոնատա» մակնիշի մեքենան, նա տեղեկությունը փոխանցել է «Պորշում» սպասող հանցակիցներին: Իր գործի այս մասը կատարած` նա նստել է տաքսի, դեպքի վայրի մոտակայքից վերցրել մեկ այլ հանցակցի և մեկնել ավազի հանք: Ավազի հանքում էլ նախապես գործողություններ էին կատարվել: Հանցավոր խմբի երկու անդամ նախօրոք «Մերսեդեսով» մեկնել են Մերձավան գյուղում գործող ավազի հանք, բացելով ուղեփակոցը` մտել ներս և պահակակետում, պահակի ներկայությամբ, անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:

Այս բոլոր նախապատրաստական գործողություններից և օդանավակայանի իրենց ընկերոջից վերջին ուղղորդումը ստանալուց հետո հանցավոր կազմակերպության անդամները «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07.15-ին մոտ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցնում են մեքենան: ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող հանդերձանքով և դիմակավորված՝ նրանք ներկայանում են ԱԱԾ աշխատակից, մեքենայում գտնվող երեք անձանց բռնությամբ դուրս են բերում ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացնում ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով ոսկու ձուլակտորներով ու գումարով պայուսակները` կրկին բռնություն գործադրելով՝ տուժածներին նստեցնում են «Հյունդայի Սոնատան», արցունքաբեր գազ փչում մեքենայի մեջ և «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմում փախուստի: Այնուհետև «Պորշը» մտնում է հանքի տարածք, ինչից հետո հանցագործների մի մասը հեռանում է «Մերսեդեսով», իսկ խմբի հինգ անդամ` «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը ժամանել է ավազի հանքի տարածք, որտեղ քանդելով հողակույտը` հայտնաբերել է «Պորշը» և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս ընթացքում ստացվում է նոր տեղեկություն, որն իրացնելու համար դարձյալ անհրաժեշտ էր համագործակցված աշխատանք:

Պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը. «Դեպքի օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարած անձանց քանակի և ինքնության վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ նրանցից մի քանիսը պատրաստվում են մեկնել հանրապետությունից: Համագործակցելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների հետ` ուշ երեկոյան սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել հանցանքը կատարած անձանցից երկուսը, որոնք ներկայացվել են քննչական բաժին»:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի հինգ անդամ «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռանում են:

Ապրիլի 12-ի երեկոյան հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխում է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվում մեքենայում: Ճանապարհին, Արարատի մարզում, «Մերսեդես Վիտոն» կանգնեցվում է, 48-ամյա տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 58 միլիոն ռուսական ռուբլի և ոսկու երկու ձուլակտոր: Հայտնաբերվում, ձերբակալվում և նախաքննական մարմին են տեղափոխվում խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվում է հափշտակված գումարի մի մասը ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար: Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
«Իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք»․ Ալեն Սիմոնյանն իր տեղը չի գտնում Սրբազան շարժման պատճառով (video) Բագրատ Սրբազանով ու Եռաբլուրի տղերքով ենք սրանց հարցը լուծելու․ Արամ Հարությունյան (video) Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video) Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը Ինչպես Կիրանցում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանական մեքենայով փորձեցին գյուղ տանել Հ1-ի լրագրողին (video) Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն «Հետեւեք ձեր բառապաշարին». լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ (video) Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում Վայ, հողեմ տըրանց գլուխը․ Լենա տատիկի ու Բագրատ Սրբազանի հանդիպումը Կիրանցում (video) Ադրբեջանից վախենալու փոխարեն, կլինի՞ մի անգամ էլ սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ին (video) Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Մի քանիսիդ չհաշված, Սրբազան շարժումը նաև ձեզ է փրկելու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am