Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«- Թշնամու քաղաքական թեզերը ներսում լայն տարածող եւ հոգով դրանք կրողներն ուրիշներին օտարերկրյա գործակալներ են անվանում:
- Թշնամու բացահայտ հանձնարարությամբ Սահմանադրություն եւ զինանշան փոփոխողներն ուրիշներին թշնամու հետ համագործակցող են անվանում»,- գրել է Բաբայանը։