Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու

Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն ասաց,որ սահմանազատման, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ բերքաբերցիները տարբեր կարծիքներ, սպասումներ ունեն, մի մասը լավատես է , մյուս մասը՝ ոչ։ Ղզըլ Հաջիլի նախկինում ադրբեջանական գյուղի տարածքը գտնվում է 1976-1980թվականներին կառուցված Ջողազի ջրամբարի աջ ափին, ջրամբարից ներքև։ Այդ գյուղի հարակից տարածքը 4 գյուղերի տարածքներից է, որոնք Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանձել Ադրբեջանին; Բերքաբերի վարչական ղեկավարը հայտնեց, որ այդ տարածքում ականազերծան, սահմանազատման գործընթացի արդյունքում ճշտվել են այն կետերը,որտեղ պետք է տեղադրվեն սահմանային սյուները։ Տ․ Հարությունյանն ասաց,որ սահմանազատման գործընթացի շրջանակներում հայկական զինուժը մեկ դիրքից հետ է նահանջելու, նմանապես ադրբեջանական զինուժն է այժմ մեկ դիրք առաջ գտնվում, այդտեղից պետք է ետ գնա, նահանջի։ Սահմանի այդ հատվածը, երկու կողմից սահմանապահ զինծառայողներն են հսկելու; ՛ Տիգրան Հարությունյանին հարցրի, թե ինչպես է լուծվելու Բերքաբերին պատկանող 850 հեկտար հողերը խնդիրը; Այդ հողերը գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։Վարչական ղեկավարն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ այդ հողերի հարցը քննարկվելու է բանակցությունների հաջորդ փուլում։ Վարչական ղեկավարն ասաց, որ բերքաբերցիները չեն հրաժարվում իրենց այդ հողերից, ցանկանում են դրանք վերադարձնել։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը. Yerevan.Today Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am