Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թ.-ի ցեղասպանության հոգեցնցման վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։

Սկզբում Փաշինյանը նսեմացրեց Արարատ լեռը՝ հայոց ամենակարևոր խորհրդանիշը։ Այնուհետև ծաղրեց Հայաստանի զինանշանը՝ հարցադրելով, թե ինչու է այնտեղ առյուծ պատկերված՝ պնդելով, որ Հայաստանում առյուծներ չկան։ Այս հայտարարությամբ Փաշինյանը երեք փաստական սխալ թույլ տվեց․

1) Նա կարծես չէր հասկանում, որ առյուծը խիզախության և ուժի խորհրդանիշ է: Այն որևէ կապ չունի Հայաստանում առյուծներ լինել-չլինելու հետ.

2) Կան մեկ տասնյակից ավելի երկրներ, որոնք իրենց զինանշանի վրա առյուծ ունեն՝ առանց իրենց երկրներում որևէ առյուծ ունենալու.

3) Նա նաև ճիշտ չէ, որ Հայաստանում առյուծներ չկան։ Հայտնի օլիգարխը երկար տարիներ մի քանի առյուծ ուներ իր առանձնատանը։

Վարչապետն այնուհետև վիրավորական արտահայտություններ արեց Հայաստանի պետական օրհներգի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այն պարունակում է «թշնամի» բառը։ Կան մի քանի այլ երկրներ, որոնց պետական օրհներգում ևս առկա է թշնամի բառը:

Փաշինյանը շարունակեց դժգոհել, որ այն, ինչ այժմ կոչվում է «Հայոց բանակ», պետք է լինի «Հայաստանի բանակ», իսկ «Հայոց պատմության» դասագրքերը պետք է կոչվեն «Հայաստանի պատմություն»։ Նա նաև ցանկանում է հեռու պահել այսօրվա Հայաստանն իր անցյալից՝ հակադրելով «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանին»։ Այնուհետև, նախագահ Ալիևի պահանջին համահունչ, նա առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ վերացնելով Արցախի և Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները։

Անցյալ շաբաթ ես գրել էի Փաշինյանի գլխավոր օգնականներից մեկի անհավանական առաջարկի՝ Հայոց ցեղասպանության բոլոր 1,5 միլիոն զոհերի ցուցակը կազմելու մասին։ Սա Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնելու անուղղակի միջոց է։

Այս բոլոր հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փաշինյանը նահանջում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգայնական դիրքերից՝ Ադրբեջանին և Թուրքիային գոհացնելու համար։

Իրավիճակն ավելի վատթարացնելով, 2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետը հայտարարություն տարածեց՝ լի շփոթեցնող բառերով, որոնք արտացոլում են նրա անկայուն հոգեվիճակը։ Նա Հայոց ցեղասպանությունը 11 անգամ անվանեց Մեծ Եղեռն և ընդամենը չորս անգամ՝ Ցեղասպանություն։ Մեծ Եղեռնը մի եզրույթ է, որը հայերն օգտագործել են մինչև 1940-ական թվականները՝ նկարագրելու համար ցեղասպանությունը, նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի ստեղծումը։ Այդ ժամանակից ի վեր, ճիշտ և իրավական եզրույթը, որը պետք է գործածվի, գենոցիդն է կամ ցեղասպանությունը՝ հայերեն։

Զարմանալի չէ, որ Փաշինյանն ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ աղավաղեց ցեղասպանություն եզրույթի իմաստը՝ շարունակելով հայկական ազգային խորհրդանիշներն ու տերմինաբանությունը նսեմացնելու իր փորձերը։

Փաշինյանը դժգոհեց, որ Մեծ եղեռնի պատճառով Հայաստանը հաճախ այլ երկրների հետ առնչվում է հոգեցնցման կամ ցնցման վիճակում. «այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները։ Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:

Նման հայտարարությամբ Փաշինյանն իր անկարող որոշումների և պետության սխալ կառավարման մեջ մեղադրում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցումը։ Թեև ճիշտ է՝ գոյություն ունի միջսերնդային հոգեցնցում, սակայն ես խորհուրդ կտայի վարչապետին ավելի շուտ դիտարկել իր իշխելու անկարողությունը, քան Ցեղասպանության հոգեցնցումը:

Այնուհետ Փաշինյանը զարմանալիորեն առաջարկեց հայերին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև մենք գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։

Պարզվում է, որ Փաշինյանը կորցրել է իրականության բոլոր ընկալումները։ Նա Հայաստանն իր գոյաբանական խնդիրներով բնութագրում է որպես «ավետյաց երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում․․․»։ Ավելի հավանական է, որ նա և իր ընտանիքը շքեղ կյանքով են ապրում հայ հարկատուների հաշվին։

Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձը գոհացրել է միայն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս հաճույքի վկայությունն էր թուրքերի բազմությունը, որն ապրիլի 24-ին հավաքվել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ հայ ցուցարարների երեսին վանկարկելով «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն»:

Թուրքիայի նախագահը, ինչպես դա արել է 2014 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին, հայտարարություն տարածեց՝ փորձելով խաբել միջազգային հանրությանը, թե ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նա իրականում միախառնեց հայերին ու թուրքերին և բոլոր մյուսներին, որոնք «Առաջին համաշխարհային պատերազմի» ընթացքում «մահացել կամ նահատակվել են զինված հակամարտությունների, ապստամբությունների, ավազակախմբերի բռնության և ահաբեկչական գործողությունների հետևանքով»։ Այդպիսով նա նենգափոխել է ցեղասպանության հայ զոհերին որպես պատերազմի զոհեր: Էրդողանը «1915 թվականի իրադարձությունները» որակել է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ մի «ողբերգություն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել»։

Փաշինյանին ուղղված ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ… կարծես թե կախված են [ցեղասպանության] հարցում Երևանի դիրքորոշումից… Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ թողնել անհիմն պահանջները։ Ժամանակն է առաջ շարժվել իրողություններով, որն ավելի լավ է, քան կեղծիքով, հեքիաթներով առաջ շարժվելը»։ Սա շատ նման է նրան, ինչ փորձում է անել Փաշինյանը։ Էրդողանն ավելի ակնհայտ դարձրեց իր ուղերձի նպատակը, երբ ասաց. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է սա [իրականությունը]»։ Որպես վերջին ապտակ, Էրդողանը հայտարարեց. «Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին»:

Էրդողանի խոսքերի իրական իմաստը բացահայտվեց, երբ Ստամբուլի նահանգապետարանը հերթական անգամ արգելեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Գործերն ավելի է խոսուն են, քան խոսքերը․․․

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Ձեր հարազատներն էլ են այս Շարժման մեջ, գործակա՞լ են․ Աննա Գրիգորյանը` իշխանությանը (video) Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի առաջին մեկնաբանությունը՝ ազատության մեջ գտնվելիս (video) Կիրանցու, ոսկեպարցու քվեն խնդրելուց, նրանց ասե՞լ էիք, որ իրենց վկայականները ուժ չունեն․ Կյուրեղյան (video) Ինձ բերման են ենթարկել ավելի վատ ձևով, քան իմ երկրի տարածք մտած և մարդ սպանած թշնամուն (video) Չեմ փախչել, երբ Նիկոլի վարկանիշն 90% էր, հիմա 7% է, պիտի փախչե՞մ․ Վազգեն Սաղաթելյան (video) Էդ փողով Ալենի կինը նրան «բերդ պերեդաչի» կտանի (video) Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, այլ տարբերակ չկա․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է Եկեղեցուն... (video) Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Մեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի՛ անցկացրեք, հեռացե՛ք․ Տիգրան Աբրահամյան (video) Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video) Արցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ (video) Պրոցեսը գնաց․․․ Փաշինյանը սարսափած է Բագրատ Սրբազանից․ Արտաշես Գեղամյան (video) Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը Հենց հիմա ԱԺ-ում քպ-ականներն անհոդաբաշխ բառակապացություններով փորձում են մանիպուլյացիաներ անել. Արմեն Հովասափյան Դատավոր, քննիչ, Փաշինյանը ձեզ միայնակ է թողնելու, ասի՝ դուք եք մեղավոր ու թռնի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am