ՌԴ ԱԳՆ գաղտնագրված հայտարարությունը

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2023թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը տարածաշրջանում։»:
Մեջբերված հատվածում պարզաբանման կարիք ունի հետևյալ ձևակերպումը. «սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը,»:
Ի՞նչ պայմանների մասին է խոսքը: Նշված հարցի պատասխանը կարող է որոշակիորեն լույս սփռել օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակման համատեքստում Ռուսաստանի Դաշնության ներկայիս պահվածքի առնչությամբ: Հարցի պատասխանը գտնում ենք ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի և հարակից հարցերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 17-ի հարցազրույցում:
Պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին` ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները: Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման, մարդկանց միջև կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, դա պայմաններ կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։»:
Մեջբերումից պարզվում է, որ Արցախի կարգավիճակի հարցն, ըստ ամենայնի, բանավոր պայմանավորվածության համաձայն, որոշվել է թողնել ապագային:
Սակայն, փաստերի համադրումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, պայմանավորվածությունը:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ նման պայմանավորվածության խախտումը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման հարցում Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքի համար, քանի որ Արցախում «ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:»:
Հետևաբար, նշված հայտարարությունը ստորագրած յուրաքանչյուր կողմ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, պարտավոր է առանց որևէ նախապայմանի և ամբողջական ծավալով կատարել հիշյալ փաստաթղթում արձանագրված իրեն վերաբերելի դրույթները:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 2517 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ավարտդ եկել է․ Պուտինի մոտ «կռուտիտներդ» էլ չեն անցնելու․ զգուշացրել են․ Զոհրաբյան (video) «Գլուխը սխկե՛ք, հեռախոսը ջարդե՛ք»․ Վայոց Ձորի մարզային վարչության պետը ինձ ծեծելով բերման է ենթարկել․ ահազանգ (video) Փաշինյանի վախի սահմանները հասել են բունկեր․ Դավիթ Սահակյանց (video) Էդ ծառերը տար, տնգացրա քո երեխեքի դիմացը․ Էդգար Ղազարյան (video) Ի՞նչ են կեղծում Կիրանցում․ իրավիճակը վտանգավոր է (video) Ժողովու՛րդ, սա Նիկոլի «պարանոյան է»․ բռնե՛ք սրա ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ էր Նիկոլը, որ դրա հետևից գնացիք․ այո՛, ես այսօր կանգնելու եմ Բագրատ Սրբազանի կողքին․ քաղաքացի (video) Որտեղ, որ կանգնած ենք անցնելու է Ադրբեջանին․ կիրանցեցի (video) Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բագրատ Սրբազանի հետ եմ․ հա՛ Ալեն, հենց քո ու շեֆիդ ավերած Հայաստանը ոստքի ենք հանելու․Նարե Սոսե (video) Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը «Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը Այո՛, ՔՊ-ից եղել են բանագնացներ․ Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում (video) ՔՊ-ականնե՛ր, քանի ձեր ձեռքերը արյան մեջ չեն շաղախվել, գործի՛ անցեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ Ինչու՞ են Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը սևեռվել մանկատների վրա․ սպանվածի մոր ահազանգը (video) Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am