Թշնամին ուղիղ գծով 3-4 կմ է հեռու. սեպտեմբերյան ռազմագործողություններից հետո անվտանգային խնդիրներն ավելի են խորացել. Սեյրան Զաքարյան

Սյունիքի մարզի Ծավ գյուղում գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն մեկնարկել. եղանակային պայմանները թույլ չեն տալիս։ Վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կկարողանան գոնե գյուղի տարածքում գտնվող, թշնամու կողմից չդիտարկվող հողակտորները մշակել։

«Թշնամին ուղիղ գծով մեր տներից 3-4 կմ է հեռու, բայց արանքում անտառներ են, դրա համար էլ, կարծում եմ, որ կկարողանանք մշակել։ Ցորեն, գարի չենք ցանի, քանի որ բարենպաստ չեն պայմանները դրանց համար, բայց կարտոֆիլ ու բանջարեղեն կցանենք։ Գյուղից հեռու էլ հողատարածքներ ունենք, բայց այնտեղ հասնելը խնդիր է. ճանապարհ չկա, անանացանելի է։ Համապատասխան մարմինները քաջատեղյակ են խնդրին»,-ասաց Զաքարյանը՝ հույս հայտնելով, որ աշխատանքներ կտարվեն, որպեսզի այդ տարածքները ևս հնարավոր լինի մշակել։

Գյուղի վարչական ղեկավարը շեշտում է՝ 44-օրյա պատերազմից հետո բնակիչները կտրուկ կրճատել են խոշոր եղջերավոր անասունների քանակը, սեպտեմբերյան ռազմագործողություններից հետո, երբ անվտանգային խնդիրներն ավելի են սրվել, նաև մանր եղջերավորների գլխաքանակն է կրճատվել։

«Բացի այն, որ արածացնելու հարմար տեղ չկա, միսն էլ են դժվարությամբ իրացնում մարդիկ։ Գյուղում սպանդանոց չկա, անասուններին պետք է հասցնել Կապան։ Դրա համար էլ թշնամու կողմից դիտարկվող 35 կմ ճանապարհը պետք է անցնել։ Այսինքն՝ անասնապահությունը, որը նախքան պատերազմը գյուղացիների հիմնական զբաղմունքն էր, այլևս նպատակահարմար չէ»,-նշեց վարչական ղեկավարը։

Զաքարյանը շեշտում է՝ անվտանգային իրավիճակը մտահոգիչ է. երիտասարդությունը գյուղում է, ոչ ոք գյուղը չի լքել, բայց բոլորն են գիտակցում, որ հանգիստ կարող են ապրել միայն այն պարագայում, երբ թշնամին հետ կշպրտվի մեր տարածքներից։

«Հասկանալի է, որ ադրբեջանցիներին պետք է հետ շպրտել, բայց ո՞վ կանի դա։ Իհարկե, մենք պիտի անենք, ուրիշը չի անելու, ուղղակի, կարծում եմ, որ ներկա դրությամբ հնարավորություն չունենք դա անելու»,-ասաց Զաքարյանը։

Հիշեցնենք, որ հատկապես 2021թ․ նոյեմբերից հետո, երբ ադրբեջանցիները, ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք, անցակետ ու մաքսակետ դրեցին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վրա, անվտանգային նոր խնդիրներ ստեղծեցին Կապան համայնքի Շիշկերտ, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերի բնակիչների համար՝ նրանց զրկելով նաև հիմնական ճանապարհից օգտվելու հնարավորությունից։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am