«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի

Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլն սկսել է Հայաստան ժամանելուն պես. «Այսօր 6-րդ օրն է, եւ 3 օր է, որ ջուր էլ չեմ խմում: Չեն ասում, թե ինչ պատճառաբանությամբ ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան: Ոչ մի հիմք, փաստ չեն ներկայացնում: Ես համոզված եմ, որ դա քաղաքական որոշում է: Ինձ դրել են այն ցանկի մեջ, որի մեջ է Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը: Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ: Ես իմ աշխատանքն եմ անում, ես կուսակցական չեմ, ոչ մեկի դեմ չեմ, ես ֆրանսիացի լրագրող եմ:

Ես մի քանի օր առաջ Հայաստանում էի, քանի որ մայրս ծանր հիվանդ է, սրտի խնդիր ունի եւ ես չէի ուզում այդքան շուտ գայի Հայաստան, բայց իմ փաստաբանը ասաց՝ շուտ պետք է գաս, դատական նիստ կա, քեզ կանչում են, պետք է ապրիլի 25-ին այստեղ լինես: Բանն այն է, որ ինձ վրա երկու տարի առաջ հարձակում է եղել Հայաստանում: Այդ գործով դատարանի խնդրանքով եկել եմ Հայաստան: Ես եկել եմ ֆրանսիացի գործարարի հետ, որ ուզում է այստեղ ներդրում անել, նաեւ ֆրանսիացի պատգամավորի հետ: Իրենք մտել են, իսկ իմ մուտքն արգելել են:

Հիմա ես իմ պայքարը շարունակում եմ, ինձ իրավունք չունեն զոռով հետ ուղարկել, ես չեզոք գոտում եմ»,-ասաց նա:

Լեո Նիկոլյանը պատմեց, որ կառավարության ներկայացուցիչներն ամեն օր գալիս են տոմս են տալիս, փող են առաջարկում, որ հետ վեևրադառնա. «Ասում են՝ «Ախր Լեո ջան, մտածիր քո մոր առողջության մասին, ինքը ծանր հիվանդ է, մահանալու վրա է: Լեո ջան, դու էլ թոքի քաղցկեղ ունես, մտածիր քո մասին: Գիտենք՝ ինչ հայասեր ես, բայց խնդրում ենք՝ գնա»: Ես գնացողը չեմ, ես Մուրադ Փափազյանը չեմ, որ երկու տարի պայքարեմ: Ես կուսակցական չեմ, ես լրագրող եմ ու չեմ գնալու: Եթե պետք է մեռնեմ, էստեղ եմ մեռնելու: Վաղուց եմ որոշել, որ թաղումս պետք է լինի Հայաստանում»,- ընդգծեց նա:

Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են, նաեւ 3 ժամը մեկ բժիշկներ են այցելում, լուրջ առողջական խնդիրներ ունի, բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա, պետք է դադարեցնել հացադուլը:

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am