Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից

Գերմանիայի Բոնն քաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի հերթական հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցել են Բենիամին Պողոսյանը, Ջոնի Մելիքյանը, Ստեփան Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ահմադ Ալիլին և Ռամազան Սամադովը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջոնի Մելիքյանը նշեց, որ Բոննում կայացած քննարկումների ժամանակ հիմնականում շոշափվեցին լայն թեմաներ՝ ավելի ընդգրկուն ձևաչափերով, որոնց համատեքստում կայացավ նաև հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը։

«ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող աշխատանքային-փորձագիտական խումբը գործում է երեք տարի, բայց քանի որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից ու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից իրականացված էթնիկ զտումից հետո իրավիճակը փոխվեց, մենք բարձրաձայնեցինք, որ այդ ձևաչափով առաջ շարժվելն արդեն անիմաստ է։ Կա հնարավորություն, որպեսզի ձևավորվի եռակողմ, տարածաշրջանային ֆորմատ, որտեղ անդրկովկասյան երեք երկրների փորձագետները կփորձեն համատեղ քննարկել հարցերն ու հետագա համագործակցության հնարավորությունները։ Հուլիսին տեղի կունենա փորձագետների եզրափակիչ ու ընդլայնված հանդիպումը, ինչից հետո, եթե ԵՄ-ն ցանկություն ունենա ֆինանսավորել տարածաշրջանային ձևաչափի աշխատանքը, գուցե, գործընթացը շարունակվի արդեն վրացի գործընկերների ակտիվ մասնակցությամբ։ Նախկինում մենք Թբիլիսիում ունեցել ենք նման հանդիպումներ վրացական կողմի նախաձեռնությամբ, իսկ այսօր ավելի շատ անհրաժեշտություն կա միասին խոսելու մեր տարածաշրջանի ապագայի ու խնդիրների մասին, որոնց հանգուցալուծմանը կարելի է հասնել կայուն իրավիճակի և արդար խաղաղության պայմաններում»,- ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Բոննում կայացած հանդիպումը նախորդ երեք տարիների գործունեությունը լոկ ամփոփելու փորձ չէր, այլև հնարավորություն՝ քննարկելու մինչև այժմ տրանսֆորմացված խնդիրներն ու այն հարցը, թե ինչպես նպատակահարմար կլինի աշխատել ապագայում։ Մելիքյանի տեղեկացմամբ՝ եթե եվրոպական կառույցը, որը երեք տարի առաջնորդում էր տվյալ գործընթացը, դրամաշնորհ տրամադրի եռակողմ քննարկումների համար, աշխատանքները կտրանսֆորմացվեն նոր ձևաչափում։

«Հայկական և ադրբեջանական կողմերը քննարկմանը ներկայացել էին իրենց համապատասխան մեսիջներով ու փորձագիտական վերլուծություններով։ Մենք փորձում ենք հասկանել, թե ինչ են մտածում հակառակորդ երկրի փորձագիտական շրջանակները, որոնք որոշակի կապեր ունեն իշխանության հետ։ Ուզում էինք հասկանալ, թե պաշտոնական Բաքվի մոտեցումները, հայտարարություններն ու քայլերը որքանով են համապատասխանում իրականությանը։ Նմանօրինակ բոլոր հանդիպումների ընթացքում ձգտում ենք այդ ամենը հասկանել, մեզ համար վերլուծել, որպեսզի հետագայում գործընթացների վերաբերյալ հանդես գանք մասնագիտական տեսակետներով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ փորձագետների հանդիպմանն առնչվող եզրափակիչ հաղորդագրությունը քննարկելիս՝ առաջ քաշվեց այն տեսակետը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Քանի որ Բաքուն խուսափում է դրանից, հետևաբար կարևոր է, որ համատեղ քննարկման արդյունքում, ըստ Մելիքյանի, եզրափակիչ հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, տեղ գտավ այդ դրույթը։

«Բոննում տեղի ունեցավ նաև քննարկում, որը նվիրված էր մեր տարածաշրջանում ջրային պաշարների խնդրին, որը կարող է լինել ոչ միայն համագործակցության ոլորտ, այլև ապագայում պոտենցիալ կոնֆլիկտի աղբյուր։ Երկրորդ օրը տեղի ունեցավ ավելի լայն համաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխությանը, ինչպես նաև համապարփակ անվտանգության հիմնահարցին, որին նվիրված է նաև Բաքվում այս տարվա նոյեմբերի 24-ին նախատեսված համաժողովը՝ COP29-ը։ Այս թեման մասնակիցներին տվեց ավելի լայն շփումների հնարավորություն»,- եզրափակեց փորձագետը։

դիտվել է 451 անգամ
Լրահոս
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am