Հողը խաբար չտա

Ազգային ինքնությունը ժողովրդի հավաքական գիտակցությունն է, որը բաղկացած է մի քանի չափումներից։ Դրանց թվում հիմնարար նշանակություն ունեն ժամանակը և տարածությունը՝ այդ հասկացությունների ամենաընդգրկուն իմաստներով։ Ազգային գիտակցության կամ ինքնության համար ժամանակն առարկայանում է պատմական անցյալով ու հավաքական հիշողությամբ։ Ինչպես որ տարածության չափումն է մարմնանում ազգի հետ նույնականացվող տարածքով, որը, մինչև քարտեզագրական ու տոպոգրաֆիական չափումների առարկա լինելը, ժողովրդի կենսատարածության անբաժանելի մասն է։ Կենսատարածությունն է, որ, տարածքից բացի, անբաժանորեն ներառում է նաև ժամանակի չափումը՝ առաջին հերթին՝ տարածության հիմքում ընկած հիշողությամբ, իմա՝ անցյալով։

Հողն այդ իմաստով այն կետն է, որի վրա հատվում են ազգային գիտակցության երկու կարևոր բաղադրիչները՝ տարածությունն ու ժամանակը։ Առանց տարածության՝ այդ գիտակցությունը կիսատ է, ինչպես որ այն անդամահատված է՝ առանց ժամանակի։

Հայաստանի, ավելի լայն իմաստով՝ հայկականության դեմ իրականացվող բացահայտ ու քողարկված պատերազմն ընթանում է հենց այդ երկու չափումներում՝ ժամանակի ու տարածության։ Անցյալի, պատմական հիշողության դեմ վարվող պայքարն ինքնանպատակ չէ, հաջողության դեպքում այն ազգին զրկելու է կենսատարածության անքակտելի մասերից մեկի՝ ժամանակի զգացողությունից, ինչը բազմապատիկ հեշտացնելու է մյուս բաղադրիչից՝ տարածքից հրաժարումը։ Առանց ժամանակի տարածությունը քննարկվող տեսանկյունից սոսկ քարքարոտ հող է, որից կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ Ինչպես որ անարժեք կարող է դառնալ ժամանակը՝ ի դեմս անցյալի, եթե այն ներկայանա առանց գիտակցության մեջ մեկ մարմին դարձող հողի։

Հողը, ահա, իրականում ոչ թե քառակուսի մետրերով չափվող անկենդան սուբստանտ է, այլ իր մեջ մարդկային ապրում կրող գո, որովհետև դրա վրա հատվող ժամանակն ու տարածությունը գիտակցելի ու զգալի են միայն մարդու կողմից։ Եվ հողում պարփակված մարդկային մասունքներն ու քրտինքը հենց ժամանակի ու տարածության սիմբիոզի խորհրդանիշներն են։

Հայկական կենսատարածության փոքրացումը միայն քարտեզի վրա է արտահայտվում տարածականորեն։ Այն ամբողջական չի լինի, եթե չփոքրանա նաև կենսատարածության ժամանակային չափումը։ Նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ դրա համար են պայքարում անցյալի դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ճզմվի ոչ միայն տարածաբար, այլ նաև ժամանակի մեջ։

Տարածության ու ժամանակի հավաքական գիտակցումն ու մարդու նույնականացումը դրանց հետ հնարավոր չէ առանց հոգևոր կառույցի, որովհետև գիտակցականը, ճիշտ է, ուղեղի գործ է, բայց նույնականացման համար նաև հոգի է պետք։

Հետևաբար՝ հայկականության դեմ պայքարի ճարտարապետներն ու կատարածուները պետք է պայքարեին և պայքարում են նաև հոգևոր կառույցի դեմ, որի ինստիտուցիոնալ ներկայացնողը Հայ Առաքելական եկեղեցին է։ Եկեղեցու նզովքը, սակայն, որ եկեղեցու նշանակությունն իմացող անգամ ոչ հավատացյալի համար նույնական է աշխարհիկ կառույցների վճիռների, ազատազրկման վերդիկտների հետ, կյանքի չի կոչվում։ Որովհետև հիմա աշխարհիկ դատախազների դիվային վճիռների իրականացման ժամանակներ են, դրանց կատարողների գիտակցությունից էլ պատվիրատուները կարողացել են ջնջել ժամանակի ու տարածության ապրումը, առանց որի՝ հողը նրանց համար դարձել է երկու կամ ավելի ոտքերի վրա կանգնելուն հարմար ասֆալտ։
Այսօրվա պայքարն էլ, լայն իմաստով, հենց հողի ու ասֆալտի կռիվ է, որում ասֆալտի նվիրյալները հոգեցնցման մեջ դատաստան են տեսնում հողի համար անմոդայիկ պայքարի դուրս եկածների դեմ։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 1355 անգամ
Լրահոս
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am