Ալիևի` «Արևմտյան Ադրբեջանի» պրոյեկտ-մղձավանջն ու Փաշինյանի սեփական «կետը»

Մի քանի ամսի է, ինչ Ադրբեջանում ինչ-որ քննարկումներ են կազմակերպվում, փաստաթղթեր են հրապարակվում, ադրբեջանցի իշխանական շրջանակները նստում, «լուրջ», դեմքերով քննարկում են «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներ:

Ինչպե՞ս առաջացավ Ալիևի մոտ «Արևմտյան Ադրբեջանի» թեման...

Երեկ, օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող այսպես կոչված` «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը», - նշել է Ալեքբերլին, հավելելով. - «Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ մենք մի քանի օր առաջ նամակ ենք ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մեր հայրենի օջախներ ապահովելու համար», - նշել է Ալեքբերլին։

Փաստորեն, այսօր կայանալիք Փաշինյանի ասուլիսից առաջ, մարդիկ անգամ դիմել են Փաշինյանին` իրենց «անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը» դեպի «հայրենի օջախներ ապահովելու համար»:

Տպավորություն է, որ մենք ապրում ենք սարսափ ֆիլմում: Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն «արժանապատիվ» ապրելու իրավունք են պահանջում Փաշինյանից: Սրան հասցրեց Փաշինյանի` «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար» դիրքորոշումը:

Դեռ Մարտի սկզբին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր խնդրել աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Ինչպես հաղորդում էր «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիները Միշելին հղած նամակում նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանն են դիմել՝ պնդելով, որ նրանց մանդատը ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, հետևաբար պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և անվտանգությամբ, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները, սրբավայրերը։

Եվրոպական դաշինքի ղեկավարին հասցեագրված այդ նամակը հրապարակվել էր Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներում։ Նամակի հեղինակը Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» քաղաքական նախաձեռնությունն է, որի նպատակն, ինչպես նշում է պաշտոնական Բաքուն, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որտեղ նրանք ժամանակին բնակվում էին։

Ինչպես հայտնում էր «Ազատությունը», Ադրբեջանցի փախստականներին միավորող այս նորաստեղծ կազմակերպությունը իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ հյուրընկալել երկրի նախագահին։ «Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», - անցած տարեվերջին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կազմակերպության գործունեությանը։ Ի դեպ, սա Ալիևի երկրորդ այցն էր ընդամենը մի քանի ամսվա գործունեություն ունեցող կազմակերպության գրասենյակ։

Ադրբեջանի առաջնորդի մոտ մեկ ժամանոց ելույթից հետո, որում, ի դեպ, Ալիևը կրկին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրապարակվեց Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագիրը։ Այդ փաստաթղթով պնդում էին՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Զուգահեռաբար Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում հատուկ ֆակուլտետ է ստեղծվել, որն իբրև թե զբաղվելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների, բնակավայրերի լանդշաֆտի վերականգնմամբ»։ Ըստ Իլհամ Ալիևի հաշվարկների՝ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։ «Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Իլհամ Ալիևը․ «Այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»։

Սյունիք ու Երևան ադրբեջանցիների վերադարձի պայմանները, ինչպես պաշտոնական փաստաթղթում է նշվում, «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի և բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք, հայեցակարգում հիշատակված չէ։

Ռադիոկայանը նաև հայտնում էր, որ մինչ այդ, նորաստեղծ կազմակերպության ղեկավարությունն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնյաների, այդ թվում՝ թուրք պատգամավորների, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հետ։ Ադրբեջանցիների «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» լայնորեն լուսաբանող Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներն, իմիջիայլոց, «տեղին» չեն համարում Ադրբեջանից տեղահանված հայերի հնարավոր վերադարձի կամ նրանց կողմից նույնօրինակ պահանջների մասին խոսելը։ «Կոռեկտ չէ»,- պնդում է ադրբեջանական իշխանական Caliber թերթը։

«Հայաստանի բնակչության մեծ մասը չունի փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք չեն վտարվել Ադրբեջանից, այլ վաճառել են իրենց բնակարաններն ու առանձնատները և բարեհաջող հեռացել Ռուսաստան և այլ պետություններ»-, գրում է լրատվամիջոցը առանց հիշատակելու Բաքվի և Սումգայիթի հայազգի բնակչության ջարդերը և չվկայակոչելով միջազգային զեկույցները, որոնց համաձայն՝ անցած դարի 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին երկու հարևան երկրներում տեղի ունեցած իրադարձությունները շատ դեպքերում նման էին իրար։

Դեռ այս տարվա հունվարին Բաքվում հայտարարեցին, որ վերջին ամիսներին հաջողվել է հաշվառել Հայաստանից (կամ ինչպես այստեղ են նշում «Արևմտյան Ադրբեջանից») տեղահանված 100 հազար ադրբեջանցիների, հայտարարել է Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը։ «Ամեն օր 250-ից 300 մարդ է դիմում ներկայացնում։ Հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին տեղահանված 100 հազար մարդ։ Հաշվառվածների թվում անգամ տեղահանվածների ժառանգներ կան», - հայտարարել է Զուլֆիգարը։

Ահա, թե ինչ մղձավանջ է թաքնված Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» պրոյեկտի տակ:
Ադրբեջանում պետական մակարդակով և համապատասխան քարոզչությամբ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությամբ, սկսել են պայքարել`Հայաստան ադրբեջանցիների վերադարձի համար: Սա պետական ծրագիր է, որը Ալիևը զուգահեռ իրականացնում է:

Ահա, թե ուր հասցրեց Փաշինյանը «ես բանակցում եմ իմ կետից» քաղաքականությունը: Պարզվեց, սա էր այդ «կետը», կամ «կետի» արդյունքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1760 անգամ
Լրահոս
Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բագրատ Սրբազանի հետ եմ․ հա՛ Ալեն, հենց քո ու շեֆիդ ավերած Հայաստանը ոստքի ենք հանելու․Նարե Սոսե (video) Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը «Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը Այո՛, ՔՊ-ից եղել են բանագնացներ․ Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում (video) ՔՊ-ականնե՛ր, քանի ձեր ձեռքերը արյան մեջ չեն շաղախվել, գործի՛ անցեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ Ինչու՞ են Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը սևեռվել մանկատների վրա․ սպանվածի մոր ահազանգը (video) Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Զոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել Կիրանցում ո՞ր հատվածներում են սյուներ տեղադրվում․ մանրամասներ (video) Արտահերթ ընտրությունների գնալու մի պայման կա․ Արթուր Խաչատրյան (video) Սրբե՛ք դրանց․ այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում․ Բագրատ Սրբազան (video) «Նիկոլ էս չալիկը գլխիդ եմ տալու»․ շարժման մասնակից (video) Ադրբեջանը պատրաստվում է ապաստան տրամադրել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանցի զինվորները հենց հիմա Կիրանցի բարձունքներում են․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am