Այս «ուսապարկը» տառապում է լկտի ցինիզմով

Ազգային ժողովում այսօրվա ելույթներից աչքի ընկավ գորշ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթը, որտեղ նա մատը թափ տալով հայտարարում էր, թե իրենց իշխանությունը «...ոչ մեկի տակ չի կզում...»։ Ժառգոնային լեզվամշակույթի սիրահար այս ՔՊ-ականը նշում էր, թե իրենց շնորհիվ, Հայաստանն այսօր «...Ռուսաստանի և բոլոր այլ երկրների հետ վարում է արժանապատիվ, գործընկերային, ռազմավարական քաղաքականություն...»։

Փաստորեն, կամ այս «ուսապարկը», մինչ այսօր ապրել է Լուսնի վրա և տեղյակ չէ հայաստանյան մեր կյանքից, կամ տառապում է լկտի ցինիզմով և, փաստացի, ժողովրդի առաջ ծաղրում է բոլորին:

Նրանց իշխանությունը, փաստացի, կազմաքանդել է Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ, որի արդյունքում ճանապարհ է բացել Ադրբեջանի ագրեսիայի առաջ: Նրանց պատճառով մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, մնացած մասի պետականությունը, Հայաստանը դարձրել են կիսապետություն, որին ամեն օր սպառնում են Բաքվից և Անկարայից, իսկ այս «անձնավորությունը» խոսում է «կզելու» մասին:

Այն, որ այս «փողոցայինները» ոչ միայն տգետ են, այլև անազնիվ, գիտեն արդեն բոլորը: Բայց պարզվում է նրանք նաև անսահման ցինիզմով են տառապում, երբ հայտարարում են, թե այսօրվա Հայաստանն իրեն ավելի արժանապատիվ է զգում, քան նախկինում էր:

Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո, նրանց ղեկավարը նվաստացած, օրվա մեջ մի քանի անգամ զանգում է Մոսկվա, Փարիզ,, Վաշինգտոն, թե եկեք փրկեք, մեզ գրավում են: Հետո հանգիստ ժամանակ սկսում են անմեղսունակ մտքեր հայտնել, թե ինչու այդպես ստացվեց: Հայկական բանակը կանխամտածված ձևով քանդելով, սրանք երկիրը, փաստացի, անպաշտպան են թողել, իսկ մեր 18 տարեկան զինվորների կյանքը հավի ճտի գնից էլ ցածր են գնահատում: Բայց ԱԺ ամբիոնից աքլորանում են նման ելույթներով:

Ոչինչ, ոչ ոք չի մոռանալու, ոչինչ չի մոռացվելու և այս ամենի հատուցման ժամանակը գալու է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1452 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am