Սկսում ենք ընկնել ընդդիմության ետևից՝ բա դուք ո՞ւր եք, շուտ արեք, սրանց հեռացրեք՝ Ղարաբաղից յան են տվել․ Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի բարեկամներ, մի բան ասեմ` նեղանալ չլինի։ Ի՞նչ է նշանակում, որ ասում ենք (ես էլ այդ թվում) «Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից»։
Ասում ու անցնում ենք առաջ, իրենց հարցնում ենք՝ էդ ճիշտ ա՞, ընկնում են պեչենու բաղերը, բայց ասածներից եզրակացնում ենք, որ այո, ձեռք են քաշել։
Ու այդպես ընդունում ենք որպես իրողություն, հարմարվում էդ մտքի հետ, որ՝ դե դավաճան են․ փորձում ենք գտնել, բա ո՞վ է որ ձեռքերը չի քաշել, պատրաստ է մի բան անել, սկսում ենք ընկնել ընդդիմության ետևից՝ բա դուք ո՞ւր եք, շուտ արեք, սրանց հեռացրեք՝ Ղարաբաղից յան են տվել։ Իշխանական շրջանակները սլաքները ուղղում են ռուս խաղաղապահների ուղղությամբ, թե բա՝ վիզ են առել, թող պահեն (նենց էլ մուննաթով, կարծես ռուսներին ավելի շատ է պետք, քան մեզ՝ հայերիս)։
Ասեմ ձեզ, շատ էլ հարմար տարբերակ է իշխանության համար, «մենք կապ չունենք, մեզ բան մի ասեք, մենք հենա Եվրատեսիլ բանով ենք զբաղված»։
Ո՛չ, սիրելիներս, դա՝ Արցախի անվտանգությունը, անխոչընդոտ ցամաքային կապը, ուղիղ Հայաստանի «լեգիտիմ» իշխանության պատասխանատվությունն է, նրանք էլ պարտավոր են լուծել։ Այդ պարտավորությունը նրանք ստանձնել են՝ առաջադրվելով որպես իշխանության հավակնող թիմ, իրենց վարչապետի տարբերակով, կառավարության կազմով։
Եթե ընտրություններում հաղթեր, օրինակ Քոչարյանի դաշինքը, այդ պարտավորությունը կկրեր Ռոբերտ Քոչարյանը, իր թիմով, ոչ մեկ չէր գնալու, չէ՞, Նիկոլին ասեր՝ մի բան արեք, Քոչարյանին հեռացրեք, չի անում, կամ ընկներ խաղաղապահների հրամանատարի հետևից․ դա անում է իշխանությունը, ստեղի և Արցախի։
Հայաստանը, ի դեմս իշխանության պարտավորված է զբաղվել և ապահովել երկրորդ հայկական պետության՝ Արցախի, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության խնդիրներից բխող ամենը, ապահովել ցանկացած միջոցով՝ կլինի բանակցություն, թե այլ։ Սա նույն իշխանությունն է, որ 20 թվականի նոյեմբերի 9-ին լիազորություն է իրեն վերապահել, ստորագրել է Արցախի շրջանների հանձնում․ այդ նույն Նիկոլն է, ստորագրել ու համաձայնվել, որ հայկական զորքերը դուրս բերվեն, հետ քաշվեն, չկրակեն և այլն։
Նույն Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետն է, որ գնում է Ալիևի հետ բանակցում է, Պուտինի, Միշելի, Մակրոնի հետ բանակցում է, որը վերաբերվում է մեր կամ արցախահայության թեմային․ ուրեմն թող լուծի, պայմանավորվի, իրեն էնտեղ ճղի, ոչ թե մեզ մատնացույց անի, թե գնացեք ռուսներին ասեք։
Ես չեմ, դուք չեք ռուսների հետ բան պայմանավորվել, ինքն է պայմանավորվել․ ինքն է պայմանավորվել, թող ինքն էլ զանգի, պահանջի, հրաժարվի, կարգավորի, ինչ ու ոնց ուզում է, անում է, թող անի էնպես, որ ճանապարհն էլ բացել տա, անվտանգությունն էլ ապահովի կամ ապահովել տա․ իր գործն է, իր պարտավորությունն է։ Դրա համար ինքը ստացել է, իր/իրենց ասելով՝ բավարար ձայներ։
Մենք չենք ընտրել ռուս, ուկրաինացի, վրացի՝ այդ հարցերը լուծելու համար, ոչ էլ Նիկոլին զոռով ենք բերել, բրդել, որ դառնա վարչապետ։ Ինքն է իրեն ճղել ու ճղում, որ մնա, ուրեմն թող լուծի։
Չի կարող ասել ես մենակ տեխնիկական աշխատաքներ եմ կատարում, պատեր ծակելու համար եմ։ Ու ոչ էլ թող շեղի հազար ու մի թեմաներով՝ սղացնելու համար էս ամենակարևորը։
Չի՞ կարողանում, չի՞ լուծում, թող հրաժարական տա․ իսկ եթե չի տալիս, էլի եմ ասում, ուրեմն թող լուծի․ ինձ/մեզ այլ կողմեր սլաքներով ցույց չտա։ Ձեր լեզվով ասած՝ վի՞զ եք վերցրել, իշխանությունը պահու՞մ եք, սաղ ճի՞շտ եք անում՝ արեք։

դիտվել է 2249 անգամ
Լրահոս
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է Եթե բոլորս հիմա խաղաղություն ենք ուզում՝ պետք է կառուցենք հզոր արդիականացված բանակ և պատրաստ լինենք ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի. Արման Վարդանյան Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան Առանց Արցախ չկա Հայաստան. ի աջակցություն Արցախի՝ հանրահավաք Թեհրանում (տեսանյութ) Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Հատուկ հանձնարարություններով ստրուկներ Օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար «Նվեր»՝ ընտրազանգվածին ԱԳՆ կադրային դիվանագետները վատ չեն զգո՞ւմ, որ սրանք են իրենց շեֆերը Դու այդպես երկրպագի կուռքիդ, մինչև քեզ էլ անաշխատանք թողնի ու հետո թուրքերին բերի քո նմանի տունը Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ․ Ռուբեն Մխիթարյան Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews Սասու՛ն, հարբած կլոուն, քոնը մահապատիժն է․ զոհվածի մայր (video) Սասուն Միքայելյան, մարդիկ քեզ ներել են հանուն բանակի, ո՞վ ես դու… Սոս Հակոբյան (video) «Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն». Արման Թաթոյան Էս ցավը դու ստանաս ու չճղճղաս․ Զոհվածի մոր պատասխանը՝ ՔՊ-ականին (video) Խայտառակություն․ Քյարամյանը Նիկոլի դիմաց տվեց 15 զոհված զինվորների գործով դատավճիռը․ Սոս Հակոբյան (video) Անամոթությունն ու Սասուն Միքայելյանը (video) Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից. Արցախի պետնախարարի հանդիպումները Մարտունու երեք համայնքներում Ծնողների ամենավերջին հայհոյանքների ներքո Նիկոլը նորից պղծեց Եռաբլուրը (video) Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը. Ավետիք Իշխանյան Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավոր․ video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է: Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարւհի Փոստանջյանը Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վան Համբարձումյանը Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Հունվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub