Ինչ է նշանակում խաղաղության (կապիտուլյացիոն) պայմանագիրը․ Անդրանիկ Միհրանյանը փակագծեր է բացում

Hayeli.am-ի զրուցակիցն է` ռուսաստանաբնակ, հայազգի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

- Ի՞նչ է սպասում մեզ այս վիճակում, մոտ ապագայում:

- Այս վիճակը, եթե պահպանվի, նշանակում է, որ հայկական պետականությունը կորցնելու է իր սուբյեկտայնությունը: Ֆորմալ, իհարկե, մնում է ՄԱԿ-ի անդամ և այլն, բայց եթե Բաքուն ասում է՝ դուք պետք է բանակ չունենաք, դուք պետք է այստեղ չկանգնեք, այնտեղ չկանգնեք, իսկ դու շանս չունես, բանակ չունես, հնարավորություն չունես՝ ի՞նչ պետք է անես, պետք է ենթարկվես: Հայկական ասացվածք կա՝ «այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես, դնես գլխիդ», սա է այսօրվա իրողությունը:

- Բայց պատմությունը ցույց է չէ՞ տվել, որ դա էլ չի փրկություն...

- Իհարկե, ես չեմ ասում, որ դա է փրկությունը: Դա քեզ ազատություն չի տալիս, ընդհակառակը՝ դա ստրկություն է, ուրեմն դու ստրուկ ես, դու չունես սուբյեկտայնություն, դու դիրքորոշում չունես, կամք չունես, հետո էլ ստիպված ես լինելու՝ կոշիկը լիզել:

-Դառնանք ընդդիմությանը: Դիմադրություն շարժում այդպես էլ չձևավորվեց: Ի՞նչն էր պատճառը՝ առաջնորդի խնդի՞ր էր, թե՞ այլ գործոններ կան:

- Հայկական իրականությունն այս վերջին 4 տարիների ընթացքում ցույց է տալիս, որ ոչ մի առաջնորդ գոյություն չունի, որ 4 տարի առաջ այդ ոչնչությունը փողոցից իշխանության եկավ, և դրանից հետո, տեսնում ենք, որ ընդդիմությունն, իհարկե, թույլ է: Չկա որևէ մեկը, որը ինքնազոհությամբ գնա մինչև վերջ, այդպիսի առաջնորդ Հայաստանում հիմա գոյություն չունի: Ողորմելի հայ ժողովուրդ, ուղղակի ողորմելի վիճակում:

- Կարծիք էլ կա, որ այստեղ կտրուկ քայլերը կարող են այնպիսի վիճակի հանգեցնել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվեն, անգամ Երևանին հարվածեն:

- Ծիծաղելի, հիմար պատճառաբանություն է դա: Ի՞նչ տարբերություն: Թուրքիան ու Ադրբեջանը այսպես թե այնպես, հարվածում են ամեն օր: Ամեն օր նրանք սեղմում են օղակը Հայաստանի շուրջ, զրկում են Հայաստանը ինքնուրույնությունից, Հայաստանը դարձնում են ուղղակի ձեռքի խաղալիք՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ձեռքում:

- Ու այս պայմաններում՝ որևէ մեկը պատասխանատվության դեռ չի ենթարկվել:

- Ես դեռ պատերազմի ժամանակվանից ասում եմ՝ այդքան զոհեր եղան, ո՞ւր են «գնդակահարված», պատժված գեներալները... Անհասկանալի, բացթողի վիճակ, ինչպես ասում են՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Այ, սա է պետականության կործանումը. 2018թ. սկսվեց, երբ որ Փաշինյանն ասեց՝ «ես իմ կետից եմ սկսում», «սրանք թալանչի են» և այլն, ու հետո ինքը դարձավ ամենագլխավոր թալանչին և պետությունը, ժողովուրդն ու արժեքները կործանողը: Այդ պետությունը գոյություն ուներ, որովհետև դրվել էր Սովետական միության հիմքի վրա, Սովետական Սոցիալիստական հանրապետության բոլոր հիմքերով, բոլոր ինստիտուտներով: Դրանք փողոցից եկան, որպեսզի այդ ամենը ոչնչացնեն ու զրոյացնեն:

- Այս իրավիճակում ոչ մի ելք չկա՞, պարոն Միհրանյան:

- Ոչ ոք չի գալու ձեզ փրկելու, որովհետև, Հայաստանը այս չորս տարիներին ցույց է տվել, որ ամենանողկալի, ամենաողորմելի վիճակում է գտնվում՝ իր իսկ ժողովրդի մեղքով: Հայաստանն այսօր պետականություն, սուբյեկտայնություն չունի, Հայաստանն այսօր «պարում» է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի դուդուկի տակ, ինչ ասում են՝ այն էլ անում է:
Զարմանալի կհնչի, որ ես սա ասեմ, բայց պետք է ասեմ. ես մեծ հարգանք ունեմ Փաշինյանի և նրա շրջապատի նկատմամբ: Էդ մարդիկ 20 տարի ունեցել են այդ գիծը, 20 տարի տարել են այդ գիծը, 20 տարի հետո եկել են իշխանության, հիմա այդ գիծը տանում են՝ կուլ են տալիս այս ժողովրդին, բայց այդ ժողովուրդը հաճույք է ստանում այդ վիճակից: Նշանակում է, այդ իշխանությունը՝ այդ ժողովրդի արյունից ու մսից ստեղծված իշխանություն է: Ուրեմն, հայ ազգը ուրիշ բանի արժանի չի: Միշտ ասել եմ՝ «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Դեռ մեր երիտասարդության տարիներին մենք այս մտքին հումոր էինք ավելացնում՝ «բայց ոչ բոլոր ժողովուրդներն են արժանի լավ իշխանության»: Այսօր Հայաստանն ու իր ժողովուրդն ունի այն, ինչին արժանի է:

Անժելա Թովմասյան

դիտվել է 4374 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am