Ուղիղ սպառնալիքներ Մոսկվայից՝ Երևանին. Պուտին-Փաշինյան հարաբերությունների պատմական մինիմումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, և ուղղակի ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:

«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: «Նրանք խոստանում են շատ բան, բայց արդյունքներ չկան»,- ըստ aravot.am-ի, ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները չեն նպաստում փոխադարձաբար ընդունելի լուծումներ որոնելուն: «Դրանից շատ օգուտ չկա: Իմաստն այլ է: Երևանում այսօր Զասը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ մոնիթորինգի արդյունքները: Մինչ այդ հաշվետվություն էր ներկայացվել ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում: Փորձագետների առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշելով զորամիավորում չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Հայաստանը, թերևս, առաջնորդվել է իր ընթացիկ խնդիրներով: Ըստ նրա՝ դա հանրապետության ինքնիշխան իրավունքն է: Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործակցությունը գնահատում է որպես բեղմնավոր, արդյունավետ, իսկ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը համընկել է առանձնահատուկ սպառնալիքների հետ: «Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա գործակցության հեռանկարները»,- ասել է նա:

Այնուհետև, Զախարովան թեթև անցում է կատարել արտաքին ուժերի թեմային…
Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս: «Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարևոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Իր կողմից մեր երկիրը Բաքվի ու Երևանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաև ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

Եթե երկու բառով, ոչ դիվանագիտական բառապաշարի վերածենք Զախարովայի երեկվա հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են հրապարակային քննադատությունների դաշտ:

Հայաստանի անհեռատես իշխանությունների կողմից Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատություններին ի պատասխան՝ Մոսկվան արդեն բացում է «խաղաքարտերը»՝ ցույց տալով, որ Փաշինյանի իշխանության կողմից Արևմուտքի հետ պայմանավորվածությունները, մեղմ ասած՝ անընդունելի են համարում:

Փաշինյան-Պուտին փոխհարաբերություններն, այսպիսով, հասել են պատմական մինիմումին. Փաշինյանն ակնարկում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալիս, չի կատարում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության առումով դաշնակցային պարտավորություններ, ՀԱՊԿ-ն անգործության է մատնված, իսկ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ուղղակի հակադարձում է, որ թույլ չեն տա արտաքին այլ ուժերի խառնվեն Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացում, ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ չեն կարող տեղակայվել:

Փաշինյանին կարելի է շնորհավորել, քանզի թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարդ իրավիճակին գումարեց նաև մեկ՝ առավել գլոբալ խնդիր, որն ուղղակի վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները գրեթե մոտեցել են կաթվածահարության մակարդակի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5723 անգամ
Լրահոս
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am