Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ գրել էի մի աղմկահարույց դեպքի մասին, երբ հայ պաշտոնյաները թույլ չէին տվել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին, որն իր կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած օդանավակայանում Փափազյանի բազմիցս հնչեցրած հարցերին, թե ինչու են հայ պաշտոնյաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպես էլ պատասխան չեն տվել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։

Սկզբում պետական պաշտոնյաները լրատվամիջոցներին ասացին, որ չեն կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ նրա անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար։ Երբ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին առաջին անգամ հարցրին, թե ինչու են Փափազյանին արգելել մուտք գործել երկիր, նա ասաց, որ գաղափար չունի։ Սինանյանը այնուհետև սխալմամբ պնդեց, որ Փափազյանի գլխավորած կազմակերպությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), իրավունք չունի ներկայացնելու ամբողջ ֆրանսահայ համայնքը, քանի որ այն ընդամենը մեկ կազմակերպություն է։ Հակառակ Սինանյանի հայտարարության՝ CCAF-ը ոչ թե մեկ կազմակերպություն է, այլ շուրջ 60 ֆրանսահայ կազմակերպությունների համախմբում։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անանուն օգնականներից մեկն անցած շաբաթ ծավալուն հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը՝ պնդելով, որ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերը խախտելու համար։ Օգնականը շարունակեց՝ պնդելով, որ Փափազյանն այն անձանցից էր, որը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում հարձակվել է Փաշինյանի ավտոշարասյան վրա: Ի՞նչ պատահեց կառավարության սկզբնական պատճառաբանությանը, որ չի կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ պաշտպանելու համար նրա անձնական կյանքի իրավունքը: Նրա վտարման իրական պատճառը վարչապետի անհանդուրժողականությունն է յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհամարձակվի ընդդիմանալ իր վարչակարգին։

Ահա իրական փաստերը. ես ճշտեցի, որ Փափազյանը ներգրավված չի եղել Փաշինյանի ավտոշարասյան վրա որևէ հարձակման մեջ, քանի որ նա այնտեղ չի եղել։ Բողոքի ակցիան իրականացվել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ցավոք լոլիկ են նետել Փաշինյանի ավտոշարասյան վրա։ Օտար հողում պատշաճ չէ նման բան անել Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա միջադեպը Հայաստանի կառավարությունն այնքան անկարևոր էր համարել, որ Փարիզում Հայաստանի դեսպանությունը նույնիսկ բողոք չէր ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին։

Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած ավտոշարասյան միջադեպից հետո Փափազյանը չորս տարբեր առիթներով այցելել է Հայաստան, և Երևանի օդանավակայանում ոչ ոք չի խոչընդոտել նրա մուտքը։ Եթե վարչապետի օգնականը լուրջ է վերաբերվում Փափազյանին ուղղված իր անհիմն մեղադրանքին, ապա ինչո՞ւ կառավարությունը չի արգելել նրա մուտքը Հայաստան մեկ տարի շարունակ, այլ՝ միայն նրա հինգերորդ այցի ժամանակ։ Վարչապետի օգնականը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի պաշտոնյաներն այնքան անձեռնհաս են, որ նույնիսկ չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց սեփական որոշումները։

Ավելին, Փաշինյանի օգնականը կեղծորեն պնդել է, որ մամուլում կան հրապարակումներ Փարիզի միջադեպի մասին, այդ թվում՝ տեսանյութեր համացանցում, որոնք ցույց են տալիս Փափազյանի և մյուսների բողոքը։ Փաստն այն է, որ նման տեսանյութ չկա, որը ցույց կտա Փափազյանի մասնակցությունն այդ բողոքի ակցիային, զուտ այն պատճառով, որ նա այնտեղ չի եղել: Եթե նման տեսանյութ լիներ, ապա Հայաստանի կառավարությունը այն լայնորեն կտարածեր՝ Փափազյանի մեղքն ապացուցելու համար։

Քանի որ վարչապետի օգնականը Փափազյանին ուղղված իր մեղադրանքը հիմնավորել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերով, ինձ հետաքրքրեց, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված են հետևյալ միակ պետական պաշտոնյաները, որոնք կարող են մուտք գործել՝ Հայաստան մուտքի արգելք ունեցող անձանց սև ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության գործակալությունը, ոստիկանության լիազորված պաշտոնյաները, ԱԳՆ պաշտոնյաները, դատարանները և դատախազությունը»: Կարևոր է, որ ոչ անձամբ վարչապետը, ոչ էլ նրա օգնականները չկան այն պաշտոնյաների ցուցակում, որոնք իրավասու են մուտք գործել սև ցուցակը:

Փաշինյանի օգնականը որտեղի՞ց է իմացել, որ Փափազյանի անունը սև ցուցակում է, և ինչո՞ւ է արգելվել նրա մուտքը երկիր։ Սա օրենքի ակնհայտ խախտում է, այն նույն օրենքի, որը մեջբերել է Փաշինյանի օգնականը՝ արդարացնելու Փափազյանի մուտքի արգելքը։ Կարգին ժողովրդավարական երկրում այս օգնականը և նրա վերադասները քրեական պատասխանատվության կենթարկվեին օրենքը խախտելու համար: Այն, ինչ նրանք արել են Փափազյանի նկատմամբ, իշխանության չարաշահում է։ Հայաստանը Փաշինյանի սեփական տունը չէ, որ նա որոշի, թե ում ներս թողնել, ում արգելել։

Վերջապես, մինչ կառավարությունը զբաղված է մի ազգայնասեր հայի մուտքը երկիր արգելափակելով, սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ծայրահեղականը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լեզուն դուրս հանած, գայլի պես ոռնում, հիստերիկ քրքջում, ծաղրում Հայոց ցեղասպանությունը և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի շարժումն անում՝ կրելով թուրքական ֆուտբոլային ակումբի դրոշը, որի վրա պատկերված են կիսալուսինն ու աստղը՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշը։ Թեև ոստիկանությունը միշտ չէ, որ կարող է կանխել նման այլանդակ միջադեպերը, սակայն եթե հայ պաշտոնյաներն այդքան զբաղված չլինեին իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելով, նրանք ավելի շատ ժամանակ կունենային զբաղվելու հայ ազգի իսկական թշնամիներով։ Որքա՜ն հեգնական է, որ հայ ազգայնասերին արգելում են մուտք գործել Հայաստան, միևնույն ժամանակ թուրք ծայրահեղականին թույլ են տալիս մուտք գործել երկիր և վիրավորել Ցեղասպանության նահատակների հիշատակը։

Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am