Երբ ինձ հարցնում են՝քանի տարեկան ես, ասում եմ՝մի հարցրեք,ես դինոզավր եմ,ես մոռացել եմ մեռնելու մասին.Հարութ Փամբուկչյան

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ:/Մաս 1-ին/

-Մի առիթով իրեն շփոթել են և ասել՝դուք Ձախորդ Հարութն եք ,ասել է՝ոչ ,ես Ձախ Հարութն եմ,բայց իմ գործերը աջ են գնում:

-Ես ասացի՝կարող է ուզում եք ասել Ձախ,ասաց՝այո,այո:Մարդիկ կան,որ ասում են ՝կարող է ձախակողմյան եք:

-1946 թվականին ներգաղթ սկսվեց Հայաստան ,նրանց թվում էր նաև ձեր ընտանիքը:

-Ես Եսայի և Ծաղիկ Փամբուկչյանների զավակն եմ, հայրս Արևմտյան Հայաստանի Զեյթունից էր,մայրս ՝Տիգրանակերտից՝ բախտի բերումով ջարդերից մազապուրծ ընկնում են Լիբանան և ամուսնանաում:1946 թվականի ներգաղթի ժամանակ վերդառանում են հայրենիք ,որտեղ ես ծնվում եմ՝1950 թվականին,ավարտել եմ Նոր Արեշի 43 միջնակարգ դպրոցը,որից հետո ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան:Ծառայել եմ Սովետական բանակում 2 տարի:Ավարտելուց հետո Նոր Արեշի կուլտուրայի խումբ կազմեցինք՝ Էրեբունի վոկալ գործիքների անսամբլը և պտտվեցինք Հայաստանի գյուղերում,շրջաններում,քաղաքներում,բայց ժամանակները ինձ համար շատ բարենպաստ չէին,խորհրդային ժամանակների մասին է խոսքը,երգերի առումով նեղացնում էին,մենք էլ չէինք հասկանում ինչ ենք երգում:Այդ ժամանակշրջանը համընկավ ռոքլ ռոլի ծնունդի հետ,ամբողջ երիտասարդները զբաղված էին Բիթլզներով,Ռոլինգսթոններով,տարված էինք ֆրանսիական շանսոնով՝Ազնավուր,Էդիթ Պիաֆ, ամերիկյանից՝ Սինատրա,Ռեյ Չարլզ, Ջեյմս Բրաուն,չէինք էլ հասկանում,թե ինչ ենք երգում,լեզու չգիտեինք: Ամեն համերգից հետո մեզ տանում էին Օրջոնոկիձեի շրջանի ոստիկանություն,թե ինչ եք երգում,ինչի մասին,բայց դե ժամանակներ էին:Անկեղծանամ,ազատության պակաս ամբողջ երիտասարդությունն էլ զգում, հայրս մահացավ ,մորս հետ մեկնեցինք Լիբանան,որտեղ հարազատներ ունեի,նրանք օգտակար եղան,այնտեղ էլ բախտս չբերեց,քաղաքացիական պատերազմ սկսվեց:

-1946-ին ,երբ ներգաղթ եղավ,բոլորին հրավիրեցին հայրենիք,ինչպե՞ս ձեզ ընդունեցին:

-Ես այստեղ եմ ծնվել,ես չեմ շփվել,տանը խոսում էին ,որ բոլոր ներգաղթյալներին ասում էին՝ախպար,այլ ձևով էին նայում,դրանք ժամանակավոր բաներ էին:Շատերը մնացին վիրավորված իրենց մեջ:Ես դա առանձնապես չեմ զգացել,որովհետև ,երբ ծնվում ես մի տեղ,և դա քո քաղաքն է դառնում,ձեռք ես բերում ընկերներ ,դա այլևս չես զգում:Շատերը ինձ ասում են ՝փախար,ազատվեցիր,փրկվեցիր,ասում եմ ՝ինչի մասին եք խոսում,ես ապրել եմ իմ կյանքի ամենաբովանդակալից,ամենագեղեցիկ պատանեկության շրջանը,հիանալի եմ ապրել,երբ նոր ես սկսում սիրահարվել,երգում ես, աղջիկները ուրիշ ձևով են նայում քեզ:Մենք 4 եղբայր ենք եղել,բայց 2-ը Լիբանանում են մնացել,ես ծնվել եմ Երևանում,մյուսը հետո են վերադարձել հայրենիք ,հետո նորից են գնացել Հայաստանից:

-Իմ մեծ պապերն էլ են այդ թվականներին եկել,նրանց մեծ ընտանիքից մի փոքր հատված է մնացել Հայստանում,բոլորը գնացին:Այս հարցը հաճախ եմ տալիս,ինչո՞ւ իրենց չգտան և չմնացին հայրենիքում:

- ԱՄՆ –ը հնարավորությունների երկիր է, առաստաղ չկա , կարող ես բարձրանալ ինչքան ուզում ես,կարող ես հարստանալ 3-4 ամսում,2 ամիս աշխատելուց հետո մեքենա գնեցի,մայրս 2 ժամ լացում էր,թե այս մեքենայի դրամը քեզ որտեղից,չէր կարողանում պատկերացնել,որ կարելի է 2 ամիս աշխատելով նոր մեքենա գնել:Այդ տեսակ ընտանիքները շատ էին,երբ արագ հարստացան,հեռախոսով ,նամակներով պատմում էին և ժողովրդի՝ հայրենիքից դուրս գալու թափը այդ ժամանակ սկսվեց:

-1970 –ականներին արդեն այդ երաժշտությունը,գրականությունը հասու էր դարձել, ինչքան էլ ասեք՝կանչում էին ոստիկանություն,բայց ինչ ուզում էիք երգել,այս կամ այն կերպ ձեզ հաջողվում էր,ազատությունը արդեն կար,ինչո՞ւ չօգտվել դրանից,մնալ Հյաստանում,այլ մեկնել:

-Ես ընդունվեցի ռադիոյում աշխատանքի ,5000 դիմումից 3 հոգի ընտրեցին ու ընդունեցին,մեկը ես էի:Ասում եք ազատություն կար,բայց ինձ տվեցին երգեր ռուս կոմպոզիտորներից և պեոտներից,իմ ռուսերենը լավ չէր, մեզ ստիպում էին,որ մենք այդ երգերը երգենք:Ասում էի՝այս երգը ինձ դուր չի գալիս,չեմ կարող զգալ երգը,լեզուն իմը չէ: Պատասխանեցին՝կամ սա կերգես,կամ ճանապարհդ ազատ է:

-Հիշո՞ւմ եք ինչ երգ էր:

-Այո:

-Լիբանանում հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք,որ երգում էիք ՝ուր էիր Աստված, անընկալեի էր,չէին հասկանում ,թե ինչ եք երգում:

-Առաջին անգամ ծիծաղեցին ինձ վրա,երբ ես կատարեցի Արթուր Մեսչյանի ՝Ուր էիր Աստված երգը, չէին ընկալում ,ինձ ասացին ՝աս տղան խենթացել է,Աստծու հետ կխոսի:Շատ երկար չտևեց ,մեկ ամիս հետո իրենք սկսեցին այդ երգը պահանջել,հասկացան բովանդակությունը,իսկ Միացյալ նահանգներում ձայնագրությունից հետո պայթեց այդ երգը,մինչև հիմա ամենասիրված երգերից մեկն է:

-70-ականներ պատահական չասացի,խենթություններ անելու ժամանակաշրջանն էր, կարող էիք բաներ թույլ տալ ,որ 50-60-ականներին չէին կարող,ամենախենթ բաները,որ հիշում եք:

-Ինչ ասել է մեկ մայկայով,մեկ ջինսով բեմ բարձրանալ,Պապլավոկում համերգներ էինք տալիս մի փոքր կղզյակի վրա,երգում էինք Բիթլզ ,Ռոլինգսթոն,այդ ժամանակ մեր երգիչներից մեկը Արտավազդ Եղոյանն էր և Արշակ Թադևոսյանը՝ մեր բասկիթառիստը,ոգևորությունից մարդիկ ջուրն էին ցատկում:Մեքենա չունեինք,մեքենա միայն հարուստների երեխաները ունեին:Մի ընկեր ունեիք,որ ջրի մեքենա էր վարում,փողոցներ էր ջրում,մենք մեր ընկերներով այդ ջրի մեքենայի մեջ մտած գալիս էինք Պապլավոկ,այդքան ժողովրդի մեջ իջնում:Մեր ժամանակն էր ,մեր ապրելու ժամանակը:25 տարեկան էի ,որ մեկնեցի այստեղից,սկսեցի ավելի լրջանալ,զբաղվել ավելի լուրջ երգերով:Ես էլ եմ ունեցել թերություններ,սխալ կատարած երգեր,որոնք պետք չէր,որ երգեի,երբ քաջություն ես ունենում ընդունել քո սխալները և դրանց վրա շտկել ինքդ քեզ,շատ լավ է:

-ԱՄՆ-ն մեծ հնարավորություններ է տալիս:

-Ծայրահեղությունից ծայրահեղություն,լավ իմասով կարող ես շրջահայաց լինել ,որ բաց ճակատով ապրես,կարող է պատահել նաև հակառակը,որովհետև այնտեղ բարձրանալն ու անդունդը գլորվելը կարող է մի քայլ լինել:

-Գնո՞ւմ էիք,որ այդ աշխարհում հաստատե՞իք,որ այսպիսի երաժիշտ եք,և հայկական միջավայրից դուրս գայիք,թե՞ հայացքով դեպի հայրենիքն էիք,որ հաղթելու եք և վերադառնաք:

-Երբ ես այստեղից դուրս եկա,այն ժամանակ հին օդակայանն էր,Զվարթնոցի հին շենքը,այն օդանավի մեջ աստիճանաներով էինք բարձրանում,ամենավերևի հարթակին կանգնեցի,ետ դարձա ինքնս իմ մեջ ,ինձ համար ասացի,որ ես դեռ ետ եմ դառնալու ու պետք է երգեմ այս քաղաքում,բայց պետք է երգեմ այն ,ինչ ես եմ ուզում,ինչ ինձ է դուր գալիս:Դա իմ մեջ պահած աշխատեցի և փառք Աստծո…

- 1988 թվականի ողբերգություն,1989 որոշում եք գալ Հայաստան և փառահեղ համերգ ունենալ ՄՀՀ-ում,ի՞նչն էր հետաքրքիր,որ համերգն ու ձեր երաժշտությունը նորի խորհրդանիշ էր:

-1989 թվականը դեռ խորհրդային էր,1991-ին անկախացանք…

-Արդեն կար ազատության շունչը…բոլորը ձեզ հետ երգում էին….

-Այնտեղ երեխաներ են եղել,իմ երգերի ձայնագրության ժամանակ դեռ ծնված էլ չեն եղել,ինչ իրավունք ունի 5-6 տարեկան երեխան սիրի և լսի մենք չենք լինի 20 տարեկանը …տանը լսում են ու նույն բանը ԱՄՆ-ում էր:Ես այնտեղ մանկական երգեր էլ եմ ձայնագրել իմ սերնդի երգերից՝Իմ գնդակը…մայրս էր այդ երգերով ինձ քնեցնում,ԱՄՆ-ում սերունդ կա, որ այդ մանկական երգերով են մեծացել,հիմա նրանք մեծացել են ,ամուսնացել ,իրենց հարսանիքներին ես եմ երգել:Այդ նոր ծնվածն էլ է մեծացել ,ամուսնացել,և կրկին Հարութն է երգել,եկել է 3-4-րդ սերունդը…Երբ ինձ հարցնում են՝քանի տարեկան ես,ես ասում եմ ինձ մի հարցրեք,ես դինոզավր եմ,ես մոռացել եմ մեռնելու մասին:

-Ամերիկան,հատկապես մեր այնտեղի Սփյուռքը ունի իր պահանջները ,ճաշակը,բայց մի բան կա,ով որ թվականին ,որ գնում է,մոտավորաես իր ճաշակով,հայացներով մնում է այդ թվականի մեջ:Ինչպե՞ս է ձեզ հաջողվում ,կամ սկզբունքային հարց է պահել հայերենը,մեղեդայնությունը:

-Մեղեդին շատ կարևոր է,բայց բովանդակությունը շատ ավելի կարևոր է,կարող ես արտասանական ձևով ,շատ թույլ մեղեդիով,բայց ուժեղ բովանդակությամբ գրավել հանդիսատեսին,աշխարհը,դրանք մենք ունենք:Շատ հաճախ մեր երիտասարդները հեռացել են մեր պոեզիայից…

-Կվերդառնան…

-Անպայման պետք է վերադառնալ,ես ժամանակին ասում էի՝այս ռաբիզը վերանալու է մի օր ,չի մնալու սա,դա կատարվեց:Օրինակ ակորդեոն,դհոլ,կլարնետի ժամանակը անցավ,դրանք օգտագործոթմ էին մաքուր ձևով,մեր երիտասարդները մի քիչ պետք է փորձեն զբաղվել պոեզիայով:Ես ասում եմ կարդացեք,որ հոգին հարստացնեք:

-Ռուբեն Հախվերդյանի հետ բարեկամության մասին ես գիտեմ,երգեր կան,որ միայն իրենն են,բայց երբեմն լսում ենք ,որ նույն կերպ կարողանում եք փոխանցել դուք:Այդքան հոգեհարազա”տ են հախվերդյանական երգերը:

-Մենք ընկերներ ենք ,բայց ծանոթացել ենք Միացյալ նահանգներում, այստեղ մենք իրար չէինք ճանաչում,ինքը սկսեց ինձ վստահել իր երգերը,դարձանք ընկերներ և դա տվեց իր արդյունքը,ծնվեցին երգեր,և որ ինքը գալիս էր ԱՄՆ շատ հաճախ բնակվում էր մեր տանը:Միտք հղացավ,որ ձայնագրություն անենք իր երգերով,ձայնասկավառակ թողարկեցինք,6 երգ ես երգեցի,6-ը՝ինքը,շատ հաջողություններ ունեցավ,Ռուբենը բարկացավ,ասաց՝սրանից հետո ես քեզ հետ չեմ երգելու:

- Երբ սիրում ես ինձ.աա երգ է ,որը լսելուց հետո կրկին ուզում ես սիրել,կրկին սիրահարվել,այ սա արդեն ուրիշ աշխարհ է:Ե՞րբ հասկացաք,որ սա ձերն է,չի կարելի այսպես ապրված երգել,առանց այդ ամենը զգալու:

-Ազնավուրի երգն է,երգը թարգմանություն էր, թարգմանել է Պերճ Թյուրաբյանը,ով երգել է Ազնավուրի երգերը հայերենով:Ես նույնպես կատարեցի ,դա համընկավ,երբ ես կորցրեցի կնոջս՝Ռուզանին,երևի ես այդ տրամադրության մեջ էի, որովհետև ինչ զգում էի այդ ժամանակ փոխանցել եմ երգին,հիանալի երգ է,շատ սիրվել է ամբողջ աշխարհում:Այն սիրված է ,բայց երբ բովանդակությունը հասկանում է ժողովուրդը,պեոզիան ավելի շատ է սկսում սիրել :

Շարունակությունը՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1814 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am