Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել

Ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը սկսվել է, սակայն դիմորդների շրջանում ակտիվություն չի նկատվում։ Հատկապես այն դիմորդների, որոնք այս տարվա հունվար-փետրվար ամիսներին առաջին փուլով քննություն են հանձնել, իրենց գնահատականներից գոհ են և 2-րդ փուլին չեն ցանկանում մասնակցել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնել է 8 հազարից ավելի շրջանավարտ, սակայն նրանցից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել, չի նշել ոչ բուհ, ոչ մասնագիտություն։


«Առաջին փուլում դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու։ 2-րդ փուլում արդեն բոլոր նրանք, որոնք հունվար- փետրվարին մասնակցել են քննություններին, պարտադիր պետք է հայտագրվեն dimord.am կայքէջում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։ Եթե դիմորդը դա չանի, ապա մրցույթից դուրս կմնա»,-ասաց Կարո Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնում արդեն անհանգստանում են այս պասիվությունից։ Դա բացատրում են այն հանգամանքով, որ կամ հետևում են դիմումների շարժին ու հարմար պահի են սպասում, կամ ամբողջական չեն ընկալում ընթացակարգը։ Քանի որ դիմորդները չեն նշել բուհը, մասնագիտությունը, ապա չեն կարողանա մասնակցել ընդունելության մրցույթին։ Մինչև մայիսի 10-ը պարտադիր բոլոր դիմորդները պետք է հայտագրվեն dimord.am կայքում՝ նախապես ձեռք բերելով ԳԹԿ անձնական համարը։ Դիմորդն այն ստանում է կամ իր դպրոցից կամ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոցներից որևէ մեկից։ Անհրաժեշտ է նաև լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ, միասնական և կենտրոնացված քննությունների մասնակցության վճարի անդորրագիր։

Այս տարի ևս մեկ քննություն անցկացվելու է Տավուշի մարզի շրջանավարտների համար։ Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականից նոր կրթական չափորոշիչներ են կիրառվում։ Այդ իսկ պատճառով, նշված 2 փուլից բացի, ևս մեկ քննության հնարավորություն է տրվելու՝ հիմքում դնելով նոր չափորոշիչները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով, որ քննության արդյունքները բարձր լինեն, այդ գնահատականներն էլ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի կառնվեն։

«3-րդ փուլում Տավուշի շրջանավարտների համար քննությունների բովանդակությունը համապատասխանեցված է լինելու նոր չափորոշիչներին։ Սա դիմորդների համար հնարավորություն է ևս մեկ անգամ ընտրած առարկաներով քննություն հանձնելու։ Պետության համար հնարավորություն է գործնականում գնահատելու նոր չափորոշիչների արդյունքները և տեսնել որքանով են կարողացել յուրացնել»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ սկիզբ են դնում նոր բարեփոխումների։ Կրթության զարգացման 2020-2030 ծրագրով սահմանված է, որ վերանայվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության մեխանիզմները։

«2026 թվականին կարող ենք ընդունելության նոր ձևաչափ ունենալ։ Փոփոխությունները տարբեր են լինելու։ Նախ «Հայոց լեզու» առարկայի քննությունը դառնալու է պարտադիր։ Հայաստանի յուրաքանչյուր շրջանավարտ, ավարտելով դպրոցը և ցանկանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն պարտադիր պետք է ունենա հայոց լեզվի արտաքին գնահատման վկայական»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

Դրանից բացի, ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու ներմուծել կրեդիտային համակարգը, որը կարող է նաև լրացուցիչ պայման լինել բուհ ընդունվելու ժամանակ։ Ընդունելության ամբողջ գործառույթներն էլ վերապահվելու են բուհերին։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ Դիմակավորված մարդիկ մտել են Կիրանց․ ովքե՞ր են նրանք (video) Նոր կադրային նշանակում «Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյան Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան ՔՊ-ական Բաբկեն Թունյանը պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ (video) Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել է միջազգային քրեական գո՞րծ (video) Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի ընտրության մասին (video) Մեր տներն ու արոտավայրերն անցնում են Բաքվին․ ի՞նչ է ասել մարզպետը՝ կիրանցեցիներին (video) Իրավիճակը Կիրանցում շարունակում է լարված մնալ․ գյուղացիները փողով իրենց տները չեն հանձնելու (video) Բագրատ Սրբազանը փակագծեր է բացում․ վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը (video) Հայկ Ղալումյանը Կիրանցի մի քանի բնակչի հետ հանդիպումից հետո փախավ (video) Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը Դուք հասկանու՞մ եք սրանց խաբեության չափը․ սա ուզում է ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա (video) Ի՞նչ են ասել ՀԱԿ ներկայացուցիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (video) Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ Այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ. Տիգրան Աբրահամյան Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետևի անկլավների հանձնումը․ Հրանտ Բագրատյան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում Տիգրան Հակոբյանը «փախչում է», երբ լսում է Սյուզի Բադոյանի հարցերը (video) Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի դպրոցում հանդիպում է բնակիչների հետ Կիրանցում վախկոտ Նիկոլը մաքրում է իր հանցագործության փաստերը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am