Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ 67–ամյա տղամարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը նշված բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղամարդը մահացել է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թ․ ապրիլի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում, տուժողը, Երևան քաղաքի 46–ամյա բնակիչը և մի խումբ անձինք ընթրել են Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Երևանի հիշյալ բնակիչը, 67–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ գրանցված F-ՉԶ75 մոդելի, 9մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է վերջինիս կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։


Նույն օրը 46–ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին և ներկայացրել հանցագործության գործիքը, մեկ կրակված պարկուճը, որոնք առգրավվել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր, հարցաքննվել են մեկ տասնյակից ավել վկաներ, կատարվել են առգրավումներ, վերցվել նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Երևանի 46–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Կոֆեի բաժակ նայելով է՞,ո՞նց է նա մեր տները հանձնում․լարված զրույց կիրանցեցիների ու պատգամավորի միջև (video) Արտակարգ. 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը Փաստաբանները գործադուլ են հայտարարելու Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am