«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց


«Հրապարակ»-ը հարցազրույց է վերցրել Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանից, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հերքեց այն, ինչի մասին հայտնեցին և՛ Բագրատ Սրբազանը, և՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, և՛ տեսագրություն տարածվեց։ Խոսքը բռնությունների, ծեծի մասին է, որ կիրառվել է Կիրանցի խաղաղ բնակչության նկատմամբ՝ այսօր լուսադեմին:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այսպես է բացատրում. «Իրենք չեն իմացել, որ այստեղ կամերա կա, կամերան ֆիքսում ա։ Իրանք հայտարարել են, հետո կադրերը տարածվել են։ Իրենց ապուշությունները քողարկելու համար ինչ ասես, ասելու են։ Այդտեղ եղել են ընդամենը 30 հոգի։ Կադրերը գցած է՝ տեսեք։ Բարձրացրած ձեռքերը ոլորում են, ջարդելով տանում են»։

- Հիմա ի՞նչ վիճակ է։

- Ոստիկանները գյուղը շրջափակել են, ճանապարհները՝ փակած։ Կիրանցիներին թույլ են տալիս ներս ու դուրս անել, բայց մնացածին՝ չէ։

- Բարեկամներ ունեցողներին չեն թողնո՞ւմ։

- Միայն բնակիչներին։

- Ի՞նչ է լինելու վերջը։

- Մենք վերջը չգիտենք՝ ժողովուրդը ինչ ա մտածում, ինչ կարանք անենք։ Բոլորը խառնված են, ամեն մեկը՝ մի մտքի։ Չգիտեմ՝ ոնց կհավաքենք մենք էս ժողովրդին, ոնց կպլանավորենք, չգիտեմ։ Բավականին դժվար հարցեր են։ Բոլորը հավաքված են, նստած գետնին, որ ուզես մի բան էլ անես, անհնարին ա, թուրքին բերում են մեր տուն` էն գյուղ, որը որ հերոս գյուղ ա։ Սա ռեվանշ ա, ուրիշ բան չի։

- Փաշինյանն ասում է՝ մեր անվտանգությունը մեր սահմանի լեգիտիմությունն է, դուք ձեր գյուղում սրան ո՞նց եք վերաբերվում։

- Ինձ մի հարցրեք դրանից։ Ով ինչ ասում ա, ասի, ինչ անում ա` անի։ Եկեք, տեսեք, որ մենք մեր սեփական հողերի համար ենք պայքարում։ Մենք մեր կադաստրային վկայականով տված հողերի համար ենք պայքարում, ուրիշ ոչ մի բանի։ Ադրբեջանը գալիս ա, թող գա, ջհանդամը գա։ Մենք էն մարդիկ ենք, էն հզորությունն ունենք, որ մի անգամ էլ պետք լինի, էլի կհանենք իրանց ստեղից։ Մենք վախող չենք։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր պապական, մեր սեփականաշնորհած, էդ ձեր ասած` լեգիտիմ սանտիմետրերի ճշտության հողի համար ենք պայքարում։

- Որ վաղը տան թուրքին, կարո՞ղ է՝ մնաք։

- Ես չգիտեմ, չեմ կարող ասեմ, թե մի րոպեից հետո մենք ինչ կարող ենք անել»։

դիտվել է 1276 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետ Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Սրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am