Ինչ նպատակով է Աղվան Վարդանյանը գումար խնդրել Խաչատուր Սուքիասյանից. Հրապարակ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախօրեին իր ելույթում խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին, առանց անունը նշելու պատասխանել էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ մի պատմություն էր ներկայացրել` Վազգեն Սարգսյանի և մի գործարարի մասին, առանց անունը նշելու:


Նա ասել էր.

«1999 թվական, Վազգեն Սարգսյանը վարչապետ է, նայում է տնտեսությունը, պարզում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետնանց պարտքեր ունեն պետությանը, ցուցակը բաժանում է նախարարների միջև՝ «հանդիպեք, ասեք պարտքը վերադարձնեն»։ Մի շաբաթից կանչում է՝ «զեկուցեք ի՞նչ եք արել», նախարարներից մեկը զեկուցում է.

- Իմ ցանկում հինգ հոգի էին, չորսի հետ պայմանավորվել եմ, կվճարեն, հինգերորդի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ պետության փողը պիտի վերադարձնես, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ։

- Այդպես էլ ասա՞ց, - հարցնում է Վազգեն Սարգսյանը։

- Այո, այդպես էլ ասաց։

- Դրան կբերես ինձ մոտ, - ասում է վարչապետը։

Գալիս են, ներս մտնում։

- Բարև ձեզ, պարոն վարչապետ, - ասում է նախարարը։

- Բարև ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։

Մյուսն էլ է բարևում, վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի։

- Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության...։

Մյուսը փորձում է՝ «թույլ կտա՞ք, պարոն վարչապետ. չկա, վրան չի նայում, գոյություն չունի։

- Դուք ուժային նախարար եք, չէ՞։

- Այո, պարոն վարչապետ։

- Գնդակահարել, ազատ եք։

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում, հատակը, կարծեմ, թաց է։

- Կատարել, պարոն նախարար։

Նախարարը շրջվում է, որ դուրս գա։

- Էս աղբն էլ հետդ տար, - ասում է  Վազգեն Սարգսյանը»։

Դրան ի պատասխան ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես էր եկել ելույթով` ասելով․ «Ես զարմանում եմ, որ նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություն արվեց։ Վազգեն Սարգսյանը դա Վազգեն Սարգսյանն ա, դա արժեք ա, մեր ազգային հերոսն է, և որևիցե մեկը էս դահլիճում չի փորձել ու չի փորձի նման արժեքներին և նման մարդկանց մասին որևիցե վատ բան ասի։ Ինչ վերաբերում է պատմության մեջ մնալուն ․․․, հա, մի հատ էլ պատմություն պատմվեց, էդ պատմությունը 22 տարի շարունակ, ունի իր երկրորդ մասը, երբ քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին, գնում էին տարբեր խնդրանքներով էին դիմում այդ քաղաքական գործիչները այդ վատ գործարարներին։ Էդ պատմությունները նույնպես կարող են այստեղ տեղ գտնել  և նույնպես պատմվել»,- ասել էր Սիմոնյանը։

Մենք Աղվան Վադանյանին հարցրինք, թե ի՞նչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, երբ ասում էր, թե «քաղաքական տարբեր գործիչներ տարբեր գործարարների ձեռքից սնվում էին», արդյոք Ալեն Սիմոնյանը իրե՞ն նկատի ուներ․

«Տեսեք՝ պարոն Սիմոնյանը մի վատ սովորություն ունի․ երբ պատգամավորները ելույթ են ունենում, ինքը դրանից անմիջապես հետո մեկնաբանում է այդ ելույթները։ Այս անգամ անմիջապես չմեկնաբանեց, ավելի ուշ առանձին ելույթով հանդես եկավ։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից մեջբերված հատվածին, ապա մեկ ուրիշ պատմություն Ձեզ պատմեմ։ Դաշնակցության բյուրոն 3-4 տարին՝ մեկ կազմակերպում է դրամահավաք՝ Հայ Դատի՝ աշխարհում սփռված գրասենյակներին աջակցության նպատակով։ Հայտնի է, թե Հայ Դատի գրասենյակները ամբողջ աշխարհում ինչով են զբաղվում՝ ՀՀ շահերի պաշտպանությամբ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցերով, շահերի պաշտպանությամբ, և երրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով։ Այո, նման մի նվիրահավաքից առաջ ես՝ Աղվան Վադանյանս, բազմաթիվ այլ գործարարներից զատ, դիմել եմ նաև պարոն Սուքիասյանին։ Այդ դրամահավաքներին գործարարներ կան, որ 250 հազար, 300 հազար, 100 հազար, 50 հազար դոլար են տրամադրել: Պարոն Սուքիասյանը, ի տարբերություն այս գործարարների, շատ ավելի փոքր գումար է հատկացրել Հայ Դատի գրասենյակների աշխատանքների համար։ Ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ այսօր այդ մասին ասելը՝ նկատի ունենալով, որ հայ- թուրքական մերձեցման շրջան է սկսել այս իշխանությունը, բայց, այո, իմ միջոցով պարոն Սուքիասյանը մի փոքր գումար Հայ Դատի գրասենյակների աշխատանքների, այդ թվում՝ հայոց ցեղասպանության ճանաչման համար, տրամադրել է»,- պատասխանեց Վարդանյանը։

 

դիտվել է 1348 անգամ
Լրահոս
Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am