Պատրաստ եղեք Հայաստանը հանձնելու

Նիկոլ Փաշինյանը իր ուժայիններին արդեն մի քանի շաբաթ է քսի հրահանգ է տվել ընդդիմադիրների եւ հատկապես Սյունիքի համայնքապետերի վրա, որոնք երեք տարի շարունակ չցանկացան անցնել Փաշինյանի թրի տակով, իսկ պատերազմից հետո բացահայտ ընդվզում են այս ապազգային իշխանության դեմ: Մինչ ԱԱԾ Ալֆա ջոկատը գրոհում էր Հայաստան դաշինքի անդամ Վահե Հակոբյանին պատկանող Զզանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա, սահմանից հերթական գույժը լսվեց:

Նիկոլ Փաշինյանի բարեկիրթ բարեկամները Նախիջևանի կողմից կրակ են բացել հայ զինվորականների դիրքերի ուղղությամբ, Երասխի մոտ:
Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, միջադեպ սադրողը ադրբեջանական թուրքերն են եղել, մերոնք պատասխանել են թշնամու կրակոցներին եւ կորուստներ են պատճառել: Միջադեպի հետևանքով զոհվել է 38-ամյա պայմանագրային հայ զինծառայող Սամվել Ալավերդյանը: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լուսադեմին էլ ՊՆ-ն կորցրել է կապը ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարող երկու զինվորականի հետ, որոնք, ենթադրաբար, կարող էին հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, նշված երկու զինվորականն անզեն են եղել եւ մեծ է հավանականությունը, որ երկուսն էլ գերի են ընկել: Փաստորեն, Հայաստանում կատարյալ բարդակի մասին այլեւս չեն թաքցնում նաեւ պատկան գերատեսչությունները՝ խոստովանելով, որ անհետացած ծառայողները եղել են անզեն. թե ինչու պիտի սահմանային ծառայություն իրականացնողներն անզեն լինեն, միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա հրամանները կատարողներին է հայտնի, սակայն այս զինվորների անհետացման, եւ Ալավերդյանի մահվան պատասխանատվությունը այլեւս միայն Փաշինյանի ու իր թրաշամանուկ իշխանության վրա չէ, այլ այն վեց հարյուր հազար մադկանց , ովքեր ուրանալով հազարավոր տղաների արյունը, ուրանալով Արցախյան ազատամարտում զոհվածներին, ուրանալով հայրենիքը վստահության քվե են տվել ապազգային , դավաճան կապիտուլանտին, ինչպես նաեւ ֆորա, որպեսզի իրականացնի սկսած գործը, ավարտին հասցնի Հայաստանի կործանման ծրագիրը:

Քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, թշնամին շարունակելու է նույն  ձեռագիրը, շարունակվելու են սադրանքները, փոխհրաձգությունները, զոհերը, նոր գերիներ ենք ունենալու: Հենց այսպիսի ապագային եք դուք՝ այդ 600 հազարդ քվե տվել: Սա՛ է ձեր երազած ապագան: Սա էր նաեւ թշնամու երազած ապագան, որ Փաշինյանը մնար իր աթոռին եւ հլու-հնազանդ կատարի իրենց կամքը: Հետաքրքիր է՝ գերի ընկած տղաների ծնողներն ում են իրենց ձայնը տվել, արդյոք նրանք էլ վայելու են իրենց երազած ապագան:
Գրոհի ուղղությունն արդեն փոխել են՝ Նախիջևանի կողմից՝ Երասխի ուղղությամբ: Սա արդեն Արցախը չէ եւ ոչ էլ Արցախին սահմանակից տարածքում, սակայն ինչ-որ չի լսվում քաղաքացիական հասարակություն կոչվող ակտիվի
գոռգոռոցները, սա իշխանություն է, թե ամենաթողություն, ինչու է պայքարը տեղափոխվել Հայաստանի սրտում: Հնարավոր է, դրա շարունակությունը լինելու է Տիգրանաշենի հանձնումը :
Այնպես որ նրաք, ովքեր Արցախը համարում էին բեռ եւ ուրախանում, որ կապիտուլանտն ազատվեց դրանից, ապա թող պատրաստ լինեն, որ թուրքը մի օր իրենց դռանն է չոքելու:

Անի Սահակյան

դիտվել է 7916 անգամ
Լրահոս
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am