Անփոխարինելի վրիժառուն

Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է, առաջիկա ընտրությունները լինելու են հանրապետության պատմության մեջ ամենավտանգավոր ընտրությունները, որովհետև երկու բևեռները՝ Փաշինյանն ու Քոչարյանը պատրաստ են ամեն ինչի իշխանություն ունենալու համար: Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Սակայն առաջին նախագահի ելույթի այլ ուղերձներ հուշում են, որ ինքն էլ պակաս չի պայքարում իշխանության համար, եւ այդ ճանապարհին պատրաստ է երկրորդականը գերադասել առաջնայինից, մանիպուլացնել հանրությանը:
«Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք եք կազմում և այլն․․․ բայց միակ փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ։ Ի՞նչ է լինելու։ Ճակատամարտ։ Դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների։ Դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում։ Դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ», - ասաց նա, ըստ էության, հանիրավի հավասարության նշան դնելով երկու թիմերի միջեւ, ինչն, անշուշտ, պարզ մանիպուլացիա է, խառնակչություն: Ի վերջո, քաղաքացիական պատերազմ հրահրելու մեծ վարպետն ինքն է՝ Տեր-Պետրոսյանը եւ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, որից հիմա նա համառորեն փորձում է ձերբազատվել: Վկան Մարտի 1-ը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը այսօր հանրությանը որևէ ծրագիր չեն ներկայացրել։ Սա արդեն մանիպուլացիայի գագաթնակետն է, ով ով, բայց Ռոբերտ Քոչարյանի ծրագրի վրա աշխատել են բարձրակարգ տասնյակ մասնագետներ եւ դրանք բաժիններով ներկայացվել է հանրությանը: Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ծրագիր չներկայացներ, նրա անցած ուղին եւ գործունեությունը վկայում է, որ պետության բացառիկ ղեկավարներից է, որի պաշտոնավարման տարիներին երկիր է կառուցվել, տնտեսական երկնիշ աճ ենք ունեցել, իսկ անվտանգության հարցը եղել է գրեթե անառիկ, ամենախաղաղը:
«Հիշեք, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել և որն է մինչև վերջ կատարել։ Էդպիսի բան չկա։ Գոյություն չունի Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան»,- շարունակել է ՀԱԿ առաջնորդը - «Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում։ Ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ․․․ Նույնիսկ իր շտաբների վրա ինչ-որ մի երկու հարձակում էր եղել, ասեց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, բոլորիդ էլ, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, էդ երեխայից հետագայում ինքը հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է դրան։ Էդպիսի մարդ է»։

Ինչ ինչ, բայց հենց ինքը՝ առաջին նախագահն է, որ վրեժնդրության մաստեր-կլաս է ցուցադրել թե պաշտոնավարման տարիներին, թե դրանից հետո: Նրա ժամանակակիցներից բոլորը գիտեն, որ նա հատուկ նոթատետր ուներ եւ մի սեւ ցուցակ ու գիտեր երբ եւ ինչպես որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար լինել:
Թե ինչու ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի հրավերը, առաջին նախագահը այսպես բացատրեց․ «Քոչարյանը իր ոճով, կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց․ ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով։ Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ․․․ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լիներ։ Էդ ես չեմ ասում, ինքն է ասել։ Ասել է 2009 թվականին՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Իհարկե, Փաշինյանի վերաբերյալ քննադատությանը կարելի ասել՝ <նո քոմենթ>, սա այն դեպքերից է, երբ հոգեւոր հայրն ամենալավն է ոչնչացնում ու տրորում իր ստեղծածին։ Իսկ Քոչարյանի հասցեին քննադատությունն էլ պետք է ըմբռնումով մոտենալ, Տեր-Պետրոսյանը, ինչպես դասական շարքային քաղաքական գործիչ, ով իր առջեւ խորհրդարան անցնելու խնդիր է դրել, հնարավոր եւ անհնարին բոլոր ճանապարհներն օգտագործում է ստեղծված մթնոլորտում դիվիդենտներ շահելու, եւ նախկիններին եւ գործողներին մերժելու ու երրորդ բեւեռ դառնալու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1778 անգամ
Լրահոս
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am