«Ոնց որ թե չի ստորագրվել ուրիշ փաստաթուղթ». Սա է «թավշյա» իշխանիկների տեղեկացվածության մակարդակը

1975-1976թթ. ռազմական քարտեզներ ու GPS-ի տվյալներ. ինչո՞ւ 1920-ականների քարտեզներով չեն չափագրվում ՀՀ սահմանները

Երևանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, և Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա, օրերս «Ազատության» հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նաև պնդել է, որ անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի մոսկովյան հայտնի եռակողմ հայտարարություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել․ - «Ոչ։ Ադրբեջանի հետ Հայաստանը, բացի այդ երկու փաստաթղթերից, եթե չեմ սխալվում, եթե էս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել, որը կարող էր վերաբերվել կոմունիկացիաներին, նման փաստաթղթի գոյության մասին համենայն դեպս ես տեղեկացված չեմ։ Իսկ Գորիս – Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են, և ռուս սահմանապահները էնտեղ տեղակայված են այդ պայմանավորվածությունների հիմքով»։

Նկատո՞ւմ եք, երկրի փոխվարչապետի խոսքի տոնայնությունը, թե «եթե էս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել»...

Այսինքն, հնարավո՞ր է ստորագրվի, բայց երկրի փոխվարչապետը չիմանա՞:

Եթե մեր երկրում այսպես, բոլոր պաշտոնյաներն այսպես են «տիրապետում» իրենց ոլորտին, ուրեմն պետք չի զարմանալ, թե ինչու է մեր երկրում նման քաոս տիրում՝ բոլոր ոլորտներում:

Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը դելիմիտացիայի են ենթարկում սահմանները, կա ինչ-որ մի իրավական գործընթաց սահմանները որոշելու, որը հետո պետք է քարտեզին, թե՞ դեմարկացիա են ենթարկում քարտեզը, ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են հստակեցնել իրենց սահմանները, հարցնում են Ավինյանին:

Նա պատասխանում է. «Դելիմիտացիան և դեմարկացիան իրավական գործընթացներ են։ Որպես այդպիսին իրավական ամրագրում մեր սահմանների Ադրբեջանի հետ մենք չունենք։ Նման պրոցեսի համար մեզ պետք է առաջին հերթին, կարծում եմ, երկկողմ հարաբերություններ ունենալ, որովհետև այդ պրոցեսները իրավական ենթադրում են նվազագույնը երկկողմ հարաբերությունների հաստատում։ Փաստացի դա, կարելի է ասել, սահմանապահների տեղակայում է՝ որոշակի տրամաբանությամբ, 1975-76 թվերի ռազմական քարտեզների տրամաբանությամբ, որոնք որ ժամանակավոր տեղակայումներ են, մինչև որ կլինի վերջնական դելիմիտացիան և դեմարկացիան»։

Եթե 1975-76 թվերի ռազմական քարտեզների տրամաբանությամբ, որոնք որ ժամանակավոր տեղակայումներ են, ապա ինչու են ադրբեջանական կողմի քմահաճություններով Հայաստանի տարածքներին ի վնաս փաստեր ունենում, օրինակ՝ Սյունիքի մարզում:

Ընդ որում, Ավինյանն ասում է, որ դա հենց դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցես է ենթադրում։ «Դա նվազագույնը մի քանի տարվա խնդիր է, բավականին երկարաժամկետ և աշխատատար պրոցես է։ Մենք մինչ օրս մեր հարևան Վրաստանի հետ էդ պրոցեսը ավարտին չենք հասցրել, բավականին երկար ժամանակ է տևում։ Եվ ընդհանուր առմամբ նմանատիպ պրոցեսով վաղ թե ուշ պետք է անցնենք բոլոր հարևանների հետ։

Այսինքն, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի՞… Ավինյանը պատասխանում է. «Կախված է երկկողմ հարաբերությունների հաստատման կամ չհաստատման պայմանով։ Հարաբերություններ ունենալը նվազագույն նախապայման է նման իրավական պրոցես սկսելու համար»։

Այսինքն, Ադրբեջանը դեռ կշարունակի պահել մեր ռազմագերիներին, իսկ մենք լծվել ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսին:

Մինչդեռ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման հիմնական գործոնները, որոնց թվում փաստել է, որ ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով.

Մասնավորապես նա հիմնավորել է, որ՝ 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:

Այսինքն, «որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել»:

Հաջորդը՝ Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են: «Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում», հարցնում է Արման Թաթոյանը:

Բացի այդ, չորրորդ կետում նա նշում է. «ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը»:

Հետևաբար, ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է. «Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:

Արման Թաթոյանը ամփոփել է. «Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3062 անգամ
Լրահոս
Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am