«Հաղթելու ենք»-ի ու պաշտոնական հերքումների խորը կազուսը

Երեկ, սահմանային տեղեկությունների տարածման ու պաշտոնական հերքումների օր կարելի է համարել...

Նախ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում հայտնեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադրբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա»։

Մեղադրելով ՀՀ նախագահին՝ նա շեշտեց, որ՝ խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է և դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Ըստ Բագրատյանի՝ սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ «Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան»:

Քիչ անց Հայկ Չոբանյանն արձագանքեց, թե «կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը»։ Նա էլ վստահեցրեց, թե՝ «Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ ամենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին», ապա խորհուրդ տվեց, թե՝ «Եթե որևէ մեկը մտահոգ է, կարող է գալ Տավուշ և տեսնել, թե ինչպես ենք ապրում, պահում ու զարգացնում մեր երկիրը»։
Թեմային անդրադարձավ նաև ՊՆ-ն: «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։ ՊՆ-ից հորդորեցին՝ ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:

Այնուհետև, սոցիալական ցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում, ըստ տելեգրամյան ալիքների՝ ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց։

Ռազմինֆոն հանգամանորեն անդրադարձել էր այդ տեսանյութին: Կայքը եզրակացրել էր, որ տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են, նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում, իսկ Razm.info-ն գրում է. «Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ` գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր են:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է [շրջանցում են, չեն մտնում թունել ― Ռազմինֆո]։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։ Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։ Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են»։

Ռազմինֆոն քարտեզի վրա գծել էր նկարահանման երթուղին և եզրակացրել, որ տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան «Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է»։ Կայքը համարում է, որ տեսանկարահանումն արված է 44-օրյա պատերազմից հետո, քանի որ կադրերում երևում է ռուսական զինուժի տեղակայման վայր՝ Ռուսաստանի դրոշով։

Քիչ անց այս տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանում ստացվեց, թե՝ «նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում»: Ապա ԱԱԾ-ն ընդգծում է, որ ինչպես այս, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ, և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի: ԱԱԾ հաղորդագրությամբ տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում: «Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում:

Նույն Ռազմինֆոն, սակայն տարակուսել էր, թե տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել ու հավելել էր. «Բացի այդ, հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել»։

Երեկվա օրն ավարտվեց սոցցանցերում և տարբեր տեղեկատվությունների շրջանառությամբ՝ ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ: Այս տեղեկությանն էլ ՀՀ ՊՆ-ն անդրադարձավ։ «Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը... Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ցավը նրանում է, որ եթե անգամ ՀՀ պետական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները 100 տոկոսանոց ճշմարտություն են, 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր հասարակությունը, ցավոք, սկսել է պետական կառույցների մամլո հաղորդագրություններին ուղղակի չհավատալ:
Սա իսկապես խորքային խնդիր է դարձել, որը վկայում է իշխանության ու հասարակության միջև առկա անդունդի, իշխանության նկատմամբ զրո վստահության աստիճանի մասին:

Ի՞նչ հիմքեր տվեց այս ընթացքում իշխանությունը, որպեսզի հասարակությունը հավատ իր խոսքին: Պաշտոնական պարզաբանում ասելիս՝ մարդկանց աչքի առջև է Արծրուն Հովհաննիսյանի կերպարը, որը մի ամբողջ ժողովրդի, նաև Հայաստանի սահմաններից դուրս, խաբել է 44 օր շարունակ:

Հիմա GPS-ային քարտեզագրումների պայմաններում իշխանությունների ներկայացուցիչների հերքում-պարզաբանումներին հավատացող կլինի՞...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2548 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am