ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի տեղակալներից մեկը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը փոխնախարար Արաքսյա Սվաջյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա պաշտոնավարման շուրջ դժգոհությունները հատկապես սրվել են ամառային ճամբարների կազմակերպման հետ կապված խնդիրներից հետո։ Այս պահին ծառայողական քննություն է ընթանում։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Աղբյուր» ճամբարին, որի գործունեության կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել էր ավելի քան 32 միլիոն դրամ, որպեսզի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենան ամառային հանգիստ կազմակերպելու։

 Սակայն ճամբարի աշխատանքների մեկնարկից շատ չանցած արձանագրվել են լուրջ խնդիրներ։ Ծնողների և մասնակիցների դժգոհությունները վերաբերել են կենցաղային պայմաններին, այդ թվում՝ հիգիենայի ապահովմանը, սննդի որակին և երեխաների ժամանցի կազմակերպմանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը դժգոհություն է առաջացրել նաև իշխանության ներսում, զայրացրել է Նիկոլ Փաշինյանին, և հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ քննարկվի պատասխանատու փոխնախարարներից ևս մեկի պաշտոնանկության հարցը։

Միևնույն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվում։ Նա շարունակում է պաշտոնավարել՝ չնայած այսքան սկանդալներին, ինչպես նաև իր մտերիմների՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործի բացահայտմանը, որը ներկայումս քննվում է դատարանում։

Նախարարն այդ գործով մեղադրյալ կամ դատավարության մասնակից չէ, սակայն ընդդիմախոսները պնդում են, որ ոլորտում առկա խնդիրների համար քաղաքական պատասխանատվությունը շարունակում է կրել հենց նախարարը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Սպիտակ տուն․ Հորմուզի նեղուցը բաց է ոչ իրանական ուղղությամբ շարժվող նավերի համար Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ» Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ» Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ» Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ» Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am