Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», ասում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թվում է, թե ամեն ինչ շատ ճիշտ է։ Իրականում սակայն, այստեղ կա մի նյուանս։ Հայաստանի ապագան կրթված մարդը չէ, Հայաստանի ապագան՝ բարոյականության որոշակի նշաձողեր ունեցող մարդն է։ Կրթվածություն կունենան ոչ բոլորը։ Ոչ բոլորն է, որ կարող են իրենց համար ապահովել լավ կրթություն, ուզենք, թե ոչ։ Եվ դրանից բացի, կրթությունը մի բան է, երբ ուղեկցվում է բարոյական արժեքներով, բարոյական նշաձողերով, եւ մեկ այլ բան է, երբ ուղեկցվում է «ամեն ինչ կարելի է» տրամաբանությամբ։

Եվ սա առավել քան վտանգավոր է, որովհետեւ Հայաստանում այսօր իշխանության է հենց դա՝ բարոյական նշաձողերից զուրկ, ամեն ինչ կարելի համարող «հայեցակարգը»։ Կարելի է այսօր ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ վաղը շատ հանգիստ կարելի է ասել հակառակը եւ ցինիկ մեկնաբանել, թե ինչու։ Կարելի է այսօր լուսանկարվել Աղդամի նռով ու հեգնել Սերժ Սարգսյանին՝ գրելով, թե Աղդամն իմ հայրենիքն է, իսկ հետո նույն ինքնավստահությամբ հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, Աղդամն Ադրբեջան է։

Կրթությունը, լավ կրթությունը, արդիական կրթությունը, իհարկե այսօր առավել քան պետք է՝ մասնագետ դառնալու, կյանքում տեղ ունենալու, բարեկեցիկ ապրելու համար։ Բայց, այդ ամենից զատ, մարդուն հանրային բարօրությանը նպաստող է դարձնում արժեհամակարգը, բարոյականությունը, տարատեսակ ծայրահեղականություններից դուրս գաղափարականությունը։

Ինձ անհանգստացնողն այն է, որ Հայաստանում այսօր այդ ասպեկտի վրա չկա որեւէ շեշտադրում, այլ ընթանում է կրթության ֆետիշացում։ Կրկնեմ, կրթությունը հույժ կարեւոր լինելով հանդերձ, կամա, թե ակամա կարող է դառնալ հույժ վտանգավոր՝ եթե չի ուղեկցվում բարոյական ու արժեհամակարգային ուղենիշներով»։

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am