Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

Դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ասեմ՝ ինչու է Նիկոլն առանձնահատուկ սևեռված ատում հենց այդ կանանց․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am