Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը

Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից.

«Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ:

Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը` որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր` ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը… նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին… նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս):

Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր` հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն.

«Նահատակք պանծալիք եւ

Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն.

Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի

Արեամբ ձերով ի մահ խաչին…»

(Սբ Ներսես Շնորհալի)

Ի միջի այլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»:

Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին.

«Մարտիրոսք ցանկալիք

եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն,

որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան»

(Սբ Ներսես Շնորհալի)

Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը` սրբադասելով նրանց որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը` նահատակության և սրբադասման սկզբունքը, կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար:

Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի` Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները` սեփական ինքնությանը հարազատ` ներառյալ հավատքի պաշտամունքը:

Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ, անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված` անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ` շահեդ Մարգար Մարգարյան):

Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի` Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am